Իրադարձային
-ից
-ը
22:38 • 25.07.13Հայաստանի քաղաքացուն Կիևի օդանավակայանից սխալմամբ ուղարկել են Բաքու22-ամյա Ասատուր Խաչատրյանին սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից:
20:53 • 25.07.13ԱՄՆ-ում բացահայտվել է երկրի պատմության մեջ առցանց խարդախությունների խոշորագույն ցանցըՀաքերները 7 տարվա ընթացքում հարձակումներ են գործել խոշորագույն ամերիկյան և միջազգային կազմակերպությունների վրա. նրանց հասանելի են դարձել ավելի քան 160 մլն բանկային կրեդիտ և դեբիտ քարտերի հաշիվներ:
20:03 • 25.07.13ԱՄՆ-ում անտուն քաղաքացին իր գտած 500 դոլարը վերադարձրել է տիրոջըԱմերիկյան Նյու Յորք նահանգի Կինգստոն քաղաքում բնակվող անտուն Հասսել Ջունիոր Բարբերը փողոցում գտած դրամապանակը վերադարձրել է տիրոջը:
19:39 • 25.07.13«Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ». այսօր Երևանի կենտրոնական փողոցներում իշխում էր տոնական տրամադրությունըԵրիտասարդներ դուրս էին եկել Երևան քաղաքի կենտրոնական փողոցներ՝ վանկարկելով. «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»՝ անցորդներին իրազեկելով, որ հանրային տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվել է:
17:18 • 25.07.13Թունիսում իր տանը գնդակահարվել է ընդդիմության առաջնորդներից մեկըԹունիսում սեփական տանը գնդակահարել են ընդդիմության առաջնորդ Մուհամեդ Էլ-Իբրահմիին:
16:08 • 25.07.13Եթե ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել. Տարոն Մարգարյան«Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար»,– ասել է Տարոն Մարգարյանը:
16:07 • 25.07.1367 համարի երթուղայինի դանակահարված վարորդը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում (թարմացված, տեսանյութ)Ըստ նախնական վարկածի՝ վարորդի և ուղևորի միջև վիճաբանություն է սկսվել, ինչից հետո ուղևորը դանակահարել է վարորդին և հեռացել անհայտ ուղղությամբ։
16:01 • 25.07.13Ռելսերից դուրս եկած գնացքի մեքենավարը խոստովանել է, որ գերազանցել է արագությունըԳալիսիա ինքնավար շրջանում, որտեղ տեղի է ունեցել վթարը, 7-օրյա սուգ է հայտարարվել։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
15:47 • 25.07.13ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Բելգիայի պաշտպանության նախարարն էԱվելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ռասմուսենը, պաշտոնաթողությունից հետո կարող է զբաղեցնել Եվրոպայի խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի Հերման վան Ռոմպեյին։
14:51 • 25.07.13Վրաստանում հայ ընտանիք է վթարի ենթարկվել, 3-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանրԴեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվ
14:44 • 25.07.13Հռոմի պապը կոչ է արել Լատինական Ամերիկային չօրինականացնել թմրանյութերի վաճառքը«Անհրաժեշտ է թմարմոլությունն արմատախիլ անել՝ երիտասարդների շրջանում քարոզելով արդարություն, կրթական արժեքներ։ Իսկ նարկոբարոններն ընդհանրապես մահվան առևտրականեր են»,-ասել է Ֆրանցիսկոսը։
14:07 • 25.07.13Միջքաղաքային 170 երթուղիներից կթանկանան 7-8-ը. Գագիկ ԲեգլարյանԳագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ դարձյալ «ի օգուտ ժողովրդի» կբարձրանան միջքաղաքային երթուղիներից ամենաշատը յոթ կամ ութը, այն էլ՝ 10-12 տոկոսով՝ ոչ ավելի:
14:04 • 25.07.13Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի արդյունաբերության հայազգի նախարարի հետԶրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը ...
13:24 • 25.07.13ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության ուղղությամբ կապիկները մանգոներ են նետելՄի քանի րոպե առաջ՝ մինչև Բայդենն իր կնոջ և Գանդիի թոռնիկի հետ կհանտնվեին լուսանկարիչների առջև, մանգոյի ծառերի վրա հայտնվել են կապիկներ, որոնք սկսել են մանգոներ նետել ծառերից։
13:12 • 25.07.13Ռադիո Van-ը միկրոավտոբուսով միացել է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին (տեսանյութ)Առավոտյան եթերն սկսել է հաղորդավար Եգոր Գլումովը, ողջ հաղորդման ընթացքում շփվել քաղաքացիների հետ։
