Իրադարձային
-ից
-ը
16:25 • 15.07.13Ահաբեկչություն Դամասկոսում. կան տասնյակ զոհեր և վիրավորներԱկանատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչը մեքենայով մոտեցել է ոստիկանական բաժանմունքին և պայթեցրել իրեն։ Տասը ոստիկան և երեք խաղաղ բնակիչ (այդ թվում՝ մեկ երեխա) տեղում մահացել են։
16:17 • 15.07.13Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ ծառայության են անցել կին դեսանտայիններըՊարաշյուտով իրենց առաջին ցատկը կանանց 24 հոգանոց խումբն իրականացրել է կիրակի, Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող ցամաքային զորքերի հրաձգարաններից մեկում։
15:37 • 15.07.13Ռուսաստանում ադրբեջանցին դաշտում լքված նորածին է գտել և պարզել, որ նա իր թոռնիկն էՄի քանի ժամվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները բացահայտել են աղջնակի մորը։ 1988թ.-ին ծնված կինը սկզբում հերքել է փաստը, թե ինքն է ծննդաբերել երեխային և թողել դաշտում։
15:19 • 15.07.13Թուրքիան հերքում է սիրիական բազային հարված հասցնելու համար Իսրայելին օգնելու մասին տեղեկությունները«Դա որևէ կերպ չհիմնավորված, բացարձակ սուտ է։ Խոսք չկա անգամ Իսրայելի հետ համատեղ որևէ ռազմական գործողության Թուրքիայի մասնակի մասնակցության մասին»,-հայտարարել է նա։
14:48 • 15.07.13Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ԼՂ խնդրին վերաբերող հարցերԼՂՀ նախագահ իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
13:54 • 15.07.13Չինաստանում ձերբակալվել են բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության ղեկավարներըՁերբակալվածները կաշառել են չինացի պաշտոնյաներին՝ դեղորայքի գների բարձրացման և տեղական շուկայում ընկերության արտադրանքի ներկայության ընդլայնման նպատակով։
12:54 • 15.07.13Եկել եմ ամբողջ թափով խաղալու. Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր «Ամեն երկուշաբթի» ներկայացումը«Ես միշտ աշխատել եմ խոհափիլիսոփայական վերնագրեր դնել ներկայացումներին: Բայց երկուշաբթին ասում են՝ թատրոնի օր չէ, բայց ես տասնյակ տարիների ընթացքում երկուշաբթի օրերին խաղացել եմ»,– ասում է նա:
11:06 • 15.07.13Նախագահն ստորագրել է Վ. Գաբրիելյանին կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար նշանակելու մասին որոշումՀՀ նախագահը որոշումը կայացրել է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 ...
10:55 • 15.07.13ԱՄՆ-ն լրտեսում է ողջ աշխարհին. ՄադուրոՆախագահի խոսքով՝ այդ իրավիճակին պետք է ավելի քան լուրջ մոտենալ, քանի որ «խոսքը ոչ թե Ջորջ Օրուելի վեպի, այլ իրականության մասին է»։
10:45 • 15.07.13Բրիտանիայում զորավարժությունների ընթացքում 2 զինծառայող է մահացելԻրենց հերթին, նյութի հեղինակները ենթադրում են, որ մահվան պատճառը կարող էր տապը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լինել։
10:27 • 15.07.13Վրաստանն ու Վանուատուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատելՊայմանագրում կողմերը «ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պայմանավորվել են հարաբերություններ կառուցել բարեկամական և իրավահավասարության հիման վրա»։
10:10 • 15.07.13Շվեդ պրոֆեսորն առաջարկել է Սնոուդենին ներկայացնել Նոբելյան մրցանակիԹերթը նշում է, որ քանի որ Սվալֆոշն Ումեոյի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր է, ապա իրավունք ունի մրցանակի թեկնածուների մասին առաջարկներ ներկայացնել Նոբելյան հանձնաժողով։
10:05 • 15.07.13Բակո Սահակյանը մասնակցել է համաբանակային հրամանատարական հավաքիԻր խոսքում ԼՂՀ նախագահը բանակաշինության գործընթացը որակել է որպես պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ ...
10:01 • 15.07.13Շիրակ Թորոսյանին ոչ ոք չի արգելել մուտք գործել Վրաստան. նա ինքը չի գնացել«Թյուրիմացություն է, ես նախապես հայտարարել էի, որ գնալու եմ Ջավախք՝ Ջիվանու տոնին մասնակցելու, հետո մտադրությունս փոխեցի անձնական գործերի պատճառով և, հավանաբար ... »։
09:50 • 15.07.1361-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել սառնարանի պայթյունից«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հուլիսի 13-ին՝ ժամը 10.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, դեմքի տարբեր հատվածներում ...
