Իրադարձային
-ից
-ը
09:48 • 15.07.13Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհինԻնչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հեծանվորդը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
08:51 • 15.07.13Ամերիկացին զոհվել է՝ փորձելով մոտոցիկլով 482 կմ/ժամ արագություն զարգացնել«Ոչ ոք ի վիճակի չէ կրկնել Բիլլի հաջողությունները և դառնալ նման կարգի մոտոցիկլիստ»,-ասել է Թիմ Քելլին, ում ղեկավարած ասոցիացիան ամեն տարի մոտոցիկլիստ-էքստրեմալների մրցումներ է անցկացնում։
08:25 • 15.07.13Սինայի թերակղզում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհերԸստ նախնական վարկածներից մեկի՝ հարձակման թիրախը եղել են ոչ թե բանվորները, այլ նրանց ուղեկցող ռազմական շարասյունը։
01:15 • 15.07.13Փարիզի բնակարաններից մեկից 2 միլիոն եվրոյի զարդեր են գողացելԳողությունը կատարվել է Վին փողոցի տներից մեկից: Բնակարանում բնակվում էր ոսկերչական ընկերության ներկայացուցիչը:
00:39 • 15.07.13Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով առնվազն 5 թալիբ է սպանվելNATO-ի ուժերը «կետային հարվածներ» են կատարել Պակտիա նահանգում:
00:24 • 15.07.13Իրաքում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել4 մարդ զոհվել է Կարբալա քաղաքում տեղի ունեցած պայթյունից, իսկ 5-ը սպանվել են Նասիրիա քաղաքում իրականացված հարձակման ժամանակ: Բացի այդ ևս 6 մարդ զոհվել է Էլ-Մուսայիբ քաղաքում:
21:41 • 14.07.13Դաղստանում 4 ոստիկան է սպանվելԱնհայտ անձիք կրակ են բացել ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է 4 իրավապահ:
19:46 • 14.07.13Չինուհին iPhone-ով խոսելիս հոսանքահարումից մահացել է. Apple-ն արձագանքել է միջադեպին23-ամյա չինուհու բարեկամները պնդում են, որ նա մահացել է հոսանքի հարվածից, երբ փորձել է պատասխանել իր iPհօne-ին եկող զանգին: Հեռախոսն այդ ժամանակ լիցքավորվում էր:
18:17 • 14.07.13Մուհամեդ ալ-Բարադեյը երդվել է որպես Եգիպտոսի փոխնախագահԵգիպտոսում տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ-Բարադեյի երդմնակալության արարողությունը։
17:51 • 14.07.13Միասեռականների ամուսնություններին դեմ ֆրանսիացիները սուլել են Օլանդի ետևիցՄիասեռականների ամուսնությունների օրինականացմանը դեմ ֆրանսիացիները սուլել և վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երբ նախագահը մեքենայով անցնելիս է եղել։
17:13 • 14.07.13Ուկրաինայում Լեհաստանի նախագահի վրա ձու են նետելԻնչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այնուամենայնիվ, երիտասարդին հաջողվել է ձու նետել նրա վրա՝ աղտոտելով կոստյումը։
14:47 • 14.07.13Նուբարաշենում օձը խայթել է 55-ամյա կնոջԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի ...
14:43 • 14.07.13Կապիկը Նիժնի Նովգորոդում տուն է թալանել56-ամյա տանտիրուհի Օլգա Ս.-ն իր տանը կապիկ հայտնաբերելով քար է կտրել։ Երբ կենդանին լքել է բնակարանը, նա ոստիկանություն է զանգահարել։ Ոստիկանները սկզբում չեն հավատացել կնոջը։
14:15 • 14.07.13Երևանի Աճեմյան 2-րդ փակուղում փլուզվել է տան հիմնական պատըԴեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Հ.Գևորգյանին պատկանող տան ննջասենյակի պատը` մոտ 10 քմ. տուժածներ չկան:
14:04 • 14.07.13Ոստիկանությունն արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով ցրել է Անկարայի և Ստամբուլի ցուցարարներին«Մեր հարկերի հաշվին գոյություն ունեցող ոստիկանությունը ձեռք է բարձրացնում մեզ վրա։ Նռնակները նետում է ոչ թե օդ, այլ մարդկանց վրա։ Ցանկանում ես մտածել, որ ոստիկանների մեջ էլ կան լավ մարդիկ, սակայն...»
