Իրադարձային
-ից
-ը
00:00 • 13.07.13Ռումինիայի տրանսպորտի նախարարը 5 տարվա ազատազրկման է դատապարտվելՌումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ֆենկյուն 5 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար, որի արդյունքում հասցված վնասը կազմել է 2.5 մլն դոլար:
23:21 • 12.07.13Մեքսիկայում հրաբխի ակտիվության պատճառով փակվել է միջազգային օդանավակայանըՄեքսիկայի իշխանությունները ստիպած են եղել ժամանակավորապես փակել մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Պուեբլա քաղաքի միջազգային օդանավակայանը Պոպոկատեպետել հրաբխի գերակտիվության պատճառով:
23:14 • 12.07.13Կոտայքում գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՕպերատիվ-քննչական խումբը, ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն է, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել:
23:09 • 12.07.13Կահիրեում Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցները ցույցեր են կազմակերպելԵգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Կահիրեի փողոցներ՝ պահանջելով նախկին նախագահին վերադարձնել երկրի ղեկավարի պաշտոնը, որից նրան հեռացրել է բանակը:
22:37 • 12.07.13Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 6 մարդ է զոհվելՍիրիական Սանա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել մարդաշատ փողոցում և մզկիթի հարևանությամբ: Մոտակայքում տեղադրված շինությունները ավերվել են:
22:34 • 12.07.13Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը«Ես չգիտեմ` ինչ հիմքով են ինձ այստեղ բերել, որովհետև ինձ ոչինչ չի ասվել: Ինձ նստեցրել են մեքենան և բերել են այստեղ»,- ասել է Գարեգին Չուգասզյանը:
22:20 • 12.07.13Կենտրոնական Անգլիայում պայթյուն է տեղի ունեցել մզկիթի հարևանությամբԿենտրոնական Անգլիայում մզկիթի հարևանությամբ ինքնաշեն ռումբ է պայթել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը Թիփթոն քաղաքում տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ:
20:34 • 12.07.13Վատիկանում սառեցվել են ձերբակալված եպիսկոպոս Նունցիո Սկարանոյի հաշիվներըՎատիկանում սառեցվել է դրամաշորթության և փողերի լվացման մեջ կասկածվող իտալացի բարձրաստիճան եպիսկոպոս Նունցիո Սկարանոյին պատկանող հաշվեհամարները:
20:14 • 12.07.13ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացնելուԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն ուրբաթ կհայտարարի իր հրաժարականի մասին: Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո վերջինս կդառնա Կալիֆորնիայի համալսարանի նախագահը:
19:39 • 12.07.13Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաԴեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
18:37 • 12.07.13Թուրքիայում ադրբեջանցի «օրենքով գող» է «թագադրվել»Երիտասարդը քրեական հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին է։ Վերջինս սպանվել էր 2006թ.-ի ապրիլին՝ ադրբեջանական «գողական աշխարհի» ներկայացուցիչ Հիքմեթ Մուխթարովի հետ։
18:30 • 12.07.13Twitter-ը Ֆրանսիայի իշխանություններին է փոխանցել հակասեմական «թվիթներ» կատարած օգտատերերի տվյալներըTwitter-ից հայտնել են, որ իրենք կատարել են Ֆրանսիայի հրեա ուսանողների միության հայցի վերաբերյալ ֆրանսիական դատարանի պահանջը:
18:22 • 12.07.13Կալիֆոռնիայում շուրջ 30.000 դատապարտյալ հացադուլ է հայտարարելԿալանավորների հիմնական պահանջն է բարելավել իրենց պահման պայմանները, ներառյալ՝ իրենց մատակարարվող սնունդն ու վերականգնողական աշխատանքները բանտերում։
18:06 • 12.07.13Զիյադ Բահա ադ-Դինը դարձել է Եգիպտոսի ժամանակավոր փոխվարչապետ«Ես հաստատել եմ ադ-Դինի թեկնածությունը։ Նա կդառնա ժամանակավոր փոխվարչապետ»,-հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլաուին։
17:55 • 12.07.13Միջադեպ Կենտրոն և Նորք–Մարաշ դատարանում. շիշը նետել են դատախազի վրաԴատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը ...
