Իրադարձային
-ից
-ը
16:59 • 12.07.13Վիեննայում այսօր կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների վերջին հանդիպումը կայացել էր մայիսի վերջին՝ Լեհաստանի Կրակով քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
16:59 • 12.07.13Թուրք զինվորները Բաքվում և Նախիջևանում զորավարժությունների են մասնակցումՀամաձայն տեղեկությունների՝ զորավարժությունները սկսվել են այսօր և շարունակվելու են մինչև հուլիսի 28-ը։ Զորավարժությունների նպատակը երկու երկրների զինծառայողների միջև ռազմական փորձի փոխանակումն է։
15:29 • 12.07.13Այսօր Լուսանկարչի միջազգային օրն է (լուսանկարներ)Հուլիսի 12-ին նշվում է Լուսանկարչի օրը, որը նվիրված է Սբ Վերոնիկային. նա համարվում է լուսանկարիչների, լուսանկարչական գործի աշխատակիցների և պարզապես լուսանկարների սիրահարների հովանավորը։
13:18 • 12.07.13«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հերքում է սնանկացման մասին լուրերըՀիշեցնենք, որ երեկ լուրեր էին տարածվել, որ Superjet ինքնաթիռներ արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ընկերությունը սնանկացման եզրին է։
13:16 • 12.07.13Ասոցացման համաձայնագիրը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա կարևոր ձեռքբերում է, և ես կցանկանայի իմ շնորհավորանքներն ուղղել Հայաստանին»,- ասաց նա։
12:43 • 12.07.13Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհՄիջադեպի հետևանքով 40-ամյա սիրիացի է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
12:40 • 12.07.13Բրազիլիայում մահացած նորածինը վերակենդանացել է եկեղեցումԵրեխայի սգացող տատիկն ու դիահերձարանի աշխատողը եկել են եկեղեցի՝ նորածնի մարմինը տանելու, սակայն նրանք պարզապես ապշել են, երբ երեխան անսպասելիորեն շարժել է ոտքն ու բացել աչքերը։
12:30 • 12.07.13Ուկրաինայում քիլերը սպանել է ձյուդոյի աշխարհի չեմպիոնինԱռաջին գնդակը դիպել է մարզիկի որովայնին, նա փորձել է փախչել, սակայն մարդասպանը հասել է նրա հետևից և մի քանի անգամ կրակ բացել։ Վիրավոր Նադիրաձեն տեղում մահացել է։
11:53 • 12.07.13Իրական արվեստը բացակա իրականության տարբերակն է, որն այնքան համոզիչ է, որքան իրականությունը. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)«Ինչքան էլ աբսուրդ թվա, ես մոնտաժ եմ անում նաև բացակա պատկերները։ Ֆիլմի կեսում պատկերները բացակա են, բայց մոնտաժի շնորհիվ դրանք ենթագիտակցության մեջ ներկա են։ Իսկական բացակայության մասին է խոսքը»...
11:44 • 12.07.13«Նախքան մահանալը ցանկանում եմ...նախագահ դառնալ». 18-ամյա Գևորգը Գլենդեյլի պատկերասրահում «Ցանկությունների գրատախտակ է» տեղադրելԳլենդեյլի հանրային քոլեջի Արվեստի պատկերասրահում մեկնարկել է «Նախքան մահանալը ցանկանում եմ…» խորագրով նախագիծը, որի հեղինակը 18-ամյա հայ Գևորգ Քուրդօղլյանն է....
11:19 • 12.07.13Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցելՄիջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Սիրիական կողմից կրակ բացած անձինք փախուստի են դիմել սիրիական տարածքում գտնվող անտառների ուղղությամբ։
10:34 • 12.07.13Օբաման քննադատել է Չինաստանին Սնոուդենին օգնելու համար. WTՉինացի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում ամերիկյան առաջնորդը հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ Պեկինն օգնել է Սնոուդենին փախչել Հոնկոնգից։
10:01 • 12.07.13Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան hուլիսի 11-ին` ժամը 13.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935թ. ծնված ...
09:42 • 12.07.13Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ է տվել վարչապետին չեղյալ հայտարարել Սիրիա զենքի մատակարարման մասին որոշումըՆման որոշման ընդունման պատճառ է հանդիսացել Պահպանողական կուսակցության առաջնորդների մտավախությունն այն մասին, որ սիրիական ընդդիմության զինումը կհանգեցնի հակամարտության սրման։
09:08 • 12.07.13Թուրք ոստիկանները ցրել են հակակառավարական ցույցըՄեծ թվով ցուցարարներ չարտոնված բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի կենտրոնում, ինչից հետո հավաքվածները սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ։
