Իրադարձային
-ից
-ը
09:49 • 10.06.13Ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտած ամերիկացին քաղաքական ապաստան է փնտրումԲրիտանական Guardian թերթն ու ամերիկյան Washington Post-ը գաղտնի տեղեկությունների արտահոսքի «մեղավորի» անունը հրապարակել են երևանյան ժամանակով լույս երկուշաբթի գիշերը։
09:18 • 10.06.13Գերմանիայում Էլբա գետի ամբարտակի վնասման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվումՓրկարարները հարակից գյուղերից տարհանել են 8 հազար մարդու։ Մագդեբուրգ քաղաքում իրենց տները լքել են 3000 տեղաբնակներ։
08:45 • 10.06.13Իսլամիստները Սիրիայում մահապատժի են ենթարկել դեռահասի՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու համարՆշվում է, որ 15-ամյա Մուհամեդ Կատտան սպանվել է ծնողների և տեղաբնակների աչքի առաջ։ Դեպքից մի քանի օր առաջ դեռահասը հայտարարել էր, որ հավատացյալ չի դառնա, «անգամ եթե Մուհամեդ մարգարեն երկնքից իջնի»։
08:10 • 10.06.13«ՀայՌուսգազարդը» հայտարարում է, որ կասկածողներին ցույց է տվել ՌԴ-ի՝ սահմանի վրայի գազի սակագինը, սակայն կասկածները մնում ենՀայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագների հաստատումից հետո ոչ միայն չեն մարում, այլև նոր թափ են ստանում խոսակցությունները, թե Ռուսաստանն իրականում սահմանի վրա չի բարձրացրել գազի սակագինը:
01:14 • 10.06.13Քենիայում եկեղեցում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է առնվազն 6 մարդՀարձակվողները մոտոցիկլով մոտեցել են քաղաքի եկեղեցիներից մեկին և այցելուների ամբոխի մեջ են նետել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
23:45 • 09.06.13Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղները 21 մարդու կյանք են խլելԿենտրոնական Եվրոպայում առնվազն 21 մարդ է զոհվել և տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են ահագնացող ջրհեղեղների պատճառով:
23:08 • 09.06.13Ավստրալիայում 5,7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլիս Սփրինգս քաղաքից 316 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 1,5 կմ խորության վրա: Տուժածների և վնասների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
22:50 • 09.06.13Երևանյան բնակարանի խոհանոցում օձ է հայտնաբերվելՀունիսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 154 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
22:16 • 09.06.13Բուդապեշտում այս երեկո սպասվում է ջրհեղեղի ռեկորդային ցուցանիշ (լուսանկարներ)Բուդապեշտում տեղի ունեցած ջրհեղեղները ռեկորդային են մայրաքաղաքի բնակիչների համար. կիրակի Դունայում ջրի մակարդակը կազմել է 8,95 մետր, ինչն առաջին անգամ է տեղի ունենում:
21:37 • 09.06.13Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է 5 ահաբեկչիՀարվածը հասցվել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ բոլոր զոհվածները «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
21:02 • 09.06.13Գերմանիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով 40 դանիացի ուսանողներ են տուժելԱվտոբուսը մտել է երկաթուղային կամրջի տակ, ինչի պատճառով ավտոբուսի վերին հարթակի մի մասը պոկվել է: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը չի նկատել տրանսպորտային միջոցի բարձրության սահմանափակման նշանը:
20:45 • 09.06.13Հարավային Սուդանի իշխանությունները հայտնել են, որ Սուդանի բանակը ներխուժել է երկրի տարածքՀարավային Սուդանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սուդանական բանակը Վերին Նեղոս նահանգից հատել է երկրի սահմանը:
19:53 • 09.06.13Սուդանը խզել է Հարավային Սուդանի հետ անվտանգության և նավթի վերաբերյալ բոլոր համաձայնագրերը«Մենք խզում ենք բոլոր 9 համաձայնագրերը, այլ ոչ միայն նավթի վերաբերյալ պայմանավորվածությունները»,-ասել է Սուդանի Մշակույթի և տեղեկությունների նախարար Ահմեդ Բիլյալ Օսմանը:
18:26 • 09.06.13Ավստրալիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվելԱվստրալիայի Սբ Ծննդյան կղզու ափերի մոտ խորտակվել է նավ, որում 55 փախստական է եղել:
17:40 • 09.06.13Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հոգեբուժարաններին այլընտրանքներ կստեղծվեն2013 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող 182.643 անձանցից 20.064-ը հաշմանդամ են ճանաչվել հոգեկան կամ մտավոր խնդիրների պատճառով:
