Իրադարձային
-ից
-ը
12:52 • 06.05.13Ախուրյանի Կամո գյուղի 7 բնակիչ շմոլ գազից թունավորվել էՀիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Կամո գյուղի 7 բնակիչներ:
12:07 • 06.05.13Դուբայում համերգի ժամանակ հարձակվել են Ջասթին Բիբերի վրա (տեսանյութ)Տեղի ունեցածին անմիջապես արձագանքել են անվտանգության աշխատակիցները, ովքեր Բիբերին «փրկելու» ժամանակ վայր են գցել դաշնամուրը։
11:26 • 06.05.13«ԲՄՎ»-ն, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև ծառին. 26-ամյա վարորդը մահացել էՎեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև ծառի:
11:15 • 06.05.13Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել«Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա Զ. Սադոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
11:08 • 06.05.13Մեծ Բրիտանիայում 100 տուն է վաճառվում ՝ յուրաքանչյուրը 1 ֆունտ ստեռլինգովՎաճառքի հանված տները ժամանակին կառուցվել են քաղաքի կերամիկական գործարանի աշխատողների համար, ովքեր, սակայն լքել են դրանք։
11:04 • 06.05.13Սև PR-ը պետք է օգտագործվի մշակված և «ճշգրիտ» մարդկանց կողմից. Արամ Նավասարդյան«Եվ, միգուցե, եթե սև PR-ը չլիներ, հանրապետականներն ավելի շատ ձայներ ունենային։ Ուղղակի չեմ կարող ասել, որովհետև, երբ մենք իրականացնում էինք մեր հարցումները, այն ժամանակ այդ հարցը չէր բարձրացվել...»:
11:01 • 06.05.13Վրաց պատրիարքը պահանջել է օրենսդրորեն արգելել հղիության արհեստական ընդհատումներըԶատկական ուղերձում Իլյա Երկրորդը հայտարարել է, որ երկրում բարդ դեմոգրաֆիական իրավիճակով պայմանավորված՝ պարզապես անհրաժեշտություն է նման որոշման ընդունումը։
10:26 • 06.05.13ԱՄՆ-ում անհայտ անձը կրակահերթ է բացել Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակՄիջադեպի մասին հայտնի է դարձել Լոպեսից հարցազրույցը վերցնող լրագրող Ռոբ Մարչիանոյի Twitter-ի էջից։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ լողափին գտնվողներից ոչ ոք չի տուժել։
09:49 • 06.05.13Գյումրիում երեք մարդ է թունավորվելՄայիսի 6-ին՝ ժամը 02.44-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.30-ին թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Կամո գյուղի բնակիչներ՝ 1982 թ. ծնված Բ. Բաղդասարյանը...
09:31 • 06.05.136 մլն դոլար. Sotheby’s-ը ռեկորդային գնով հնագույն ձեռագիր է վաճառելՄիշնե Տորան կազմված է 2 հատորից, որից առաջինը պահվում է Վատիկանում, իսկ 2-րդը վաճառվել է աճուրդում։
08:53 • 06.05.13ԱՄՆ-ի 3 նահանգի իշխանությունները հրաժարվել են Ցարնաևի համար գերեզմանատներում տեղ հատկացնելՆերկայում 26-ամյա Ցարնաևի դին գտնվում է Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի դիահերձարանում, որի առաջ տեղի բնակիչները ցույցեր են կազմակերպել ՝ պահանջելով նրան հուղակավորել Միացյալ Նահանգների տարածքից դուրս։
08:37 • 06.05.13Կահիրեում կրակահերթի է ենթարկվել երկրի վարչապետի ավտոշարասյունըԴոկի թաղամասում վարչապետի ավտաշարասյան մեջ է ցանկացել մտնել մեկ այլ մեքենա, սակայն, երբ անվտանգության աշխատողները փորձել են այն դուրս հանել, դրանում գտնվող մարդկանցից մեկը 2 անգամ կրակել է։
01:38 • 06.05.13Իսրայելը փակել է օդային տարածքը երկրի հյուսիսումՀայֆա քաղաքի իշխանությունները հրահանգել են նաև քաղաքացիական ապաստաններ ստեղծել և այլ միջոցառումներ ձեռնարկել Սիրիայի և Լիբանանի կողմից հնարավոր հարձակման դեպքում:
01:16 • 06.05.13Մադրիդում ինքնաթիռը բախվել է ոստիկանության ուղղաթիռների կայանատեղիին (տեսանյութ)Մադրիդի Cuatro Vientos օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ոստիկանական ուղղաթիռների կայանատեղիին: Բախման հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, իսկ ինքնաթիռի օդաչուն փակված է մնացել իր խցիկում:
01:06 • 06.05.13Արգենտինայում ավտոբուսի վարորդների գործադուլի պատճառով տուժել են 100 հազար ուղևորներԱրգենտինայում շարունակվում է միջքաղաքային ավտոբուսների վարորդների և տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների գործադուլը. ավելի քան 100 հզ ուղևորներ դարձել են ստեղծված իրավիճակի պատանդները:
