Իրադարձային
-ից
-ը
12:14 • 05.05.13Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, նախագահը պատասխանեց, որ այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չէ: «Երեկոյան 8-ից հետո ձեր հարցի պատասխանը կուղարկեմ»,- ասաց նա:
11:42 • 05.05.13Ժամը 10.00-ի դրությամբ ոստիկանությունը քննել է 23 դեպք, հարուցվել է 2 քրեական գործՕրվա ընթացքում շարունակելու է գործել Ոստիկանության թեժ գիծը, սակայն այսօրվա ընթացքում, այս պահի դրությամբ ոստիկանությունը հաղորդումներ չի ստացել:
11:23 • 05.05.13Ներքին Շենգավիթում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել, նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժինՄեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս։
10:59 • 05.05.13Երևանը լինելու է գեղեցիկ ու բոլորը նրանով հպարտանալու են. Արմեն Երիցյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ)Հարցին, թե ՕԵԿ-ի շտաբը խախտումների մասին ահազանգեր ստացել է, թե ոչ, նա նշեց, որ եթե ստանան, ապա անպայման կիրազեկեն: Արմեն Երիցյանը ընտրույթունների ընթացքին կհետևի ՕԵԿ-ի ընտրական շտաբից:
10:48 • 05.05.13Ռուսաստանում թոշակառուն գնդակահարել է հարազատներին. 3-ը զոհվել ենԼեբեդինոյե գյուղում հարբած վիճակում գտնվող 65-ամյա տղամարդն իր եղբոր տուն է գնացել, ում հետ հաճախ է վիճաբանություն ունեցել։
10:20 • 05.05.13Կապան-Քաջարան ավտոճանապարհին աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, տեղի է ունեցել արտահոսքՎարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
10:14 • 05.05.13Թբիլիսիում ձերբակալվել է սեռական փոքրամասնությունների ակցիան խոչընդոտել ցանկացող 4 երիտասարդԱկցիայի մասնակիցները ՆԳՆ ղեկավարությունից պահանջել են բացահայտել և պատժել այն անձանց, ովքեր օրեր առաջ համացանցում են տեղադրել լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի ինտիմ կյանքի գաղտնի կադրեր։
10:07 • 05.05.13Ընտրացուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին. Հովհաննես ՔոչարյանԵրևան քաղաքի ընտրողների ցուցակում գրանցված ընտրողների թիվը կազմում է 816.475 մարդ. տվյալները ներկայացրեց ներկայացրեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
09:41 • 05.05.13Թանաքը ցնդում է, Արաբկիրի թաղապետարանի մոտ գազելներ են կուտակված. Հովսեփ Խուրշուդյան«Սակայն 7 /22 –ում գրանցվել են գունավոր գրիչներով քվեարկության դեպքեր: Ճիշտ է՝ Ընտրական օրենսգրքով սա արգելված չէ, բայց ակնհայտ է, չէ՞, թե ինչի համար է արվում»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
09:11 • 05.05.13Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայությունԸնտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար գործում են հեռախոսահամարներ։
08:27 • 05.05.13Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքը այսօր կունենա իր 55–րդ քաղաքապետըԵրևանի 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերում այսօր առավոտյան ժամը 8.00–ից մինչև 20.00 –ն տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններ, որի արդյունքում Երևանը կունենա իր 55–րդ քաղաքապետը:
01:24 • 05.05.13Իտալիայի հյուսիսային շրջանում միաժամանակ երկրաշարժ և փոթորիկ է տեղի ունեցելԻտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային իստիտուտը այսօր նոր 3,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել երկրի հյուսիսում գտնվող Ֆերրարա նահանգում, որտեղ նաև ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել:
01:08 • 05.05.13Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է տղամարդկանց բռնաբարելու կասկածանքովՄեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի փոխխոսնակ Նիգել Էվանսը ձերբակալվել է 2 տղամարդու բռնաբարության կասկածանքով:
00:30 • 05.05.13ԱՄՆ-ում ուսուցչին պատժել են դասի ժամանակ աշխատանքային գործիքներ ցուցադրելու համարԱշխատանքի ուսուցիչ Դաուգ Բարլեթն իր հետ գործիքների էր բերել, որպեսզի երկրորդ դասարանցի աշակերտներին բացատրի, թե ինչպես են դրանք կիրառում, ինչի համար տնօրինությունը 4 օրով հեռացրել է նրան դասերից:
00:00 • 05.05.13Ռուսաստանում ճանապարհային երթևեկության տեսախցիկը ֆիքսել է մեքենայի սարսափելի թռիչքը (տեսանյութ)Հրապարակվել է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում մայիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի տեսագրությունը:
