Իրադարձային
-ից
-ը
18:34 • 27.04.13Սևան-Երևան ավտոճանապարհին «Մերսեդես» է շրջվելՍևան-Երևան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
18:04 • 27.04.13Ուկրաինայի նախագահին խորհուրդ չեն տվել ներում շնորհել Յուլյա ՏիմոշենկոյինԱպրիլի կեսին ընդդիմությունից մի քանի կին պատգամավորներ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին էին փոխանցել ներում շնորհելու մասին խնդրագիրը։
17:44 • 27.04.13Էստոնիայի նախագահական պալատում ռումբ են փնտրելՍակայն զանգահարողը չի մանրամասնել, թե որտեղ է այն տեղադրված։ Պալատ է ժամանել սակրավորների և փրկարարների խումբը, տարվել են պայթուցիկի հայտնաբերման աշխատանքներ։
17:19 • 27.04.13Ոչ մի հանցավոր անփութություն և չար մտադրություն Սերգեյ Մագնիտսկու մահվան գործում չի եղել. Պուտին«Իսկ ինչ է, ամերիկյան բանտերում ոչ ոք չի՞ մեռնում, ինչ է։ Չի եղել ոչ կտտանք, ինչպես այդ մասին խոսում են, ոչ մի այլ բան, ինչը կպահանջեր քրեական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց»,-ասել է նա։
17:07 • 27.04.13Սև ամպեր՝ «Զվարթնոցի» հին շենքի գլխին. սեփականատերը այն քանդելու նպատակով դիմում է ներկայացրելԵրևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը առաջարկել է վերանորոգել «Զվարթնոցի» հին շենքը և ոչ թե քանդել այն: Սակայն մտավախություն կա, որ սեփականատերը «վերջն իրենը կանի»:
16:52 • 27.04.13Facebook-ը հայտնել է, թե որքան աշխատավարձ է ստանում ՑուկերբերգըFacebook-ի գործադիր տնօրենը չի համարվում սոցցանցի ամենաշատ վճարվող թոփ մենեջերը։ Ցանցի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, օրինակ, 2012-ին վաստակել է 26,2 մլն դոլար։
16:20 • 27.04.13Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած կրակոցների և վրաերթի հեղինակները ներկայացել են ՈստիկանությունԵրեկ երեկոյան Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երկու եղբայրներից մեկը կրակել է երկու երիտասարդների վրա, իսկ նրա եղբայրը «ՎԱԶ 2121»-ով վրաերթի ենթարկել մեկ այլ երիտասարդի։
14:53 • 27.04.13Հաղթանակ զբոսայգում կրակել են երկու երիտասարդների վրա, ևս մեկին վրաերթի ենթարկել «ՎԱԶ-2121»-ովԵրեկ երեկոյան ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 22-ամյա Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 23-ամյա Տիգրան Չ.-ն:
13:44 • 27.04.13Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամՀակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:
13:27 • 27.04.13Բանգլադեշում շենքի փլուզումից 3 օր անց փլատակների տակից ողջ մնացած կնոջ են գտելՆախօրեին հաղորդվել էր, որ փրկարարներին հաջողվել է ողբերգությունից 2 օր անց փլատակների տակից ողջ դուրս բերել շուրջ 50 մարդու։
13:24 • 27.04.13Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետՆախագահը կարևորել է միության գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է Արցախի մասին օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում:
13:19 • 27.04.13Աֆղանստանի թալիբները հայտարարել են գարնանային արշավ սկսելու մասինԹալիբների պնդմամբ՝ իրենք նախատեսում են մահապարտ ահաբեկիչների կողմից նոր հարձակումների իրականացում օտարերկրյա ռազմական օբյեկտների և դիվանագիտական հաստատությունների վրա։
13:15 • 27.04.13Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետՔննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների և շրջանների զարգացմանը:
12:16 • 27.04.13Մոսկվայում կողոպտել և սպանել են տարադրամի փոխանակման կետում աշխատող ՀՀ քաղաքացուն. տարել են 4.5 մլն ռուբլիՌԴ ոստիկանությունն այսօր հաղորդել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է հայուհի գանձապահը։
11:57 • 27.04.13Մահացու վրաերթ Խանջյան փողոցում. վարորդը դիմել է փախուստիԱնհայտ ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Հարություն Փ-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
