Իրադարձային
-ից
-ը
09:11 • 29.04.13Հունաստանի խորհրդարանն ընդունել է 8.8 մլրդ եվրո վարկ ստանալու համար անհրաժեշտ օրենքըՓաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է երկու տարվա ընթացքում 15 հազար քաղծառայողի ազատել աշխատանքից։
08:58 • 29.04.13Ֆիդել Կաստրոյի որդին հաղթել է գոլֆի առաջնությունումԱռաջնության եզրափակիչ փուլը կայացել է հանգստյան օրերին՝ Հավանայից 140 կմ արևելք գտնվող Վարադերո քաղաքում։ Անտոնիոն դարձել է մրցույթի երեք առաջատարներից մեկը և զբաղեցրել առաջին հորիզոնականը։
08:44 • 29.04.13Թայլանդում կամուրջ է փլուզվել. 5 զոհ, 45 վիրավորԱնցյալ օգոստոսին, կամուրջը հիմնովին վերանորոգվել էր։ Փորձագետների նախնական եզրակացությամբ, կամուրջի փլուզման պատճառը կարող էր լինել վատ շինանյութը։
08:31 • 29.04.13Մոսկվայում կողոպտել են Անաստասիա Վոլոչկովայի տունը, ծեծել սպասուհունՌԴ իրավապահ մարմինները հետախուզում են երեք հանցագործների, ովքեր երկուշաբթի առավոտյան մտել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տում և կողոպուտ իրականացրել։
01:38 • 29.04.13Արագածոտնում փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքիցԱպրիլի 28-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկունք գյուղում` խնձորի այգիների մոտակայքում, կովն ընկել է ջրանցքը:
23:59 • 28.04.13Թալիբներն իրենց վրա են վերցրել Պակիստանում քաղաքական գործիչների գրասենյակներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունըՊայթյունները տեղի են ունեցել Ավամի Ազգային կուսակցության և խորհրդարանի անկախ պատգամավորի թեկնածուներից մեկի գրասենյակների մոտ: Ավամի կուսակցության անդամները սպառնալիքներ էին ստացել թալիբներից:
23:12 • 28.04.13Վենեսուելայում մեղադրանքներ են ներկայացվել ամերիկացի կինոգործչինՎենեսուելայում մեղադրանքներ են ներկայացվել ամերիկյան կինոռեժիսոր Տիմոտի Թրեյսին: Կասկածներ կան, որ նա նախագահական ընտրություններից հետո երկրում անկարգություններ է հրահրել:
22:09 • 28.04.13Իրաքում ժամանակավորապես կասեցվել է 10 հեռուստաընկերությունների աշխատանքըԻրաքի իշխանությունները ժամանակավորապես ետ են կանչել 10 արբանյակային հեռուստաընկերությունների արտոնագրեր` հեռարձակողներին մեղադրելով բռնություն և կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեջ:
21:38 • 28.04.13Քադաֆիի ազատման պահանջով զինված անձինք շրջապատել են Լիբիայի արտգործնախարարության շենքըԶինված անձինք շրջապատել են Լիբիայի արտգործնախարարության շենքը Տրիպոլիում՝ արգելելով աշխատակիցներին ներս մտնել և պահանջել են ազատել Մուհամեդ Քադաֆիին:
20:58 • 28.04.13Իտալիայի վարչապետի նստավայրի մոտ կրակ բացած անձն իր գործողությունները հիմնավորել է քաղաքական գործիչների հանդեպ զայրույթովՄիջադեպը տեղի է ունեցել Հռոմում գտնվող Կվիրինալյան պալատից մոտ 1 կմ հեռավորության վրա, որտեղ տեղի էր ունենում երդման արարողությունը:
20:52 • 28.04.13Բանգլադեշի մայրաքաղաքում ձերբակալվել է փլուզման հետևանքով 370 կյանք խլած գործարանի սեփականատերըԲանգլադեշում ձերբակալվել է փլուզված գործարանի սեփականատեր Մոհամմեդ Սոհել Ռանան, ով փորձում էր հատել Հնդկաստանի հետ երկրի սահմանը: Իրավապահ մարմինները նրան տեղափոխել են մայրաքաղաք Դհաքա:
20:15 • 28.04.13Փոխհրաձգության հետևանքով Հռոմի պապի ելույթը հետաձգվել էՀռոմում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով հետաձգվել է Հռոմի պապի կիրակնօրյա ելույթը:
17:50 • 28.04.13Ֆրանսիացի լրագրողը տարվել է գրազը և եթերում առնետ կերել (տեսանյութ)Ֆրանսիացի ֆուտբոլի վերլուծաբան Էրիկ դի Մեկոն տարվել է գրազը և եթերում առնետ կերել:
17:11 • 28.04.13Ֆրանսիայում բնակելի շենք է փլուզվել, կան զոհերՖրանսիայի հյուսիս-արևելքի Ռեյմս քաղաքում բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է: Ըստա ԶԼՄ-ների՝ կան շատ զոհեր և վիրավորներ:
16:30 • 28.04.13Ալժիրի նախագահը սրտի կաթված է ստացել և տեղափոխվել ՖրանսիաԱլժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան կաթված է տարել և տեղափոխվել Փարիզ՝ բուժման:
