Իրադարձային
-ից
-ը
22:41 • 21.04.13ՃՏՊ` Երևան-Վայք ավտոճանապարհին. կան զոհերԱպրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
21:29 • 21.04.13Ֆրանսիայում կրկին բողոքում են միասեռ ամուսնությունների օրենքի դեմ (լուսանկարներ)Համասեռամոլության հազարավոր հակառակորդները, ծածանելով վարդագույն և սպիտակ դրոշակներ, երթով շարժվում են Փարիզում՝ փորձելով վերջին անգամ բողոքել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի դեմ:
20:34 • 21.04.13ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը Եմենում ոչնչացրել են «Ալ-Կաիդայի» հետ կապերի մեջ կասկածվող 2 անձիԸստ Եմենի անվտանգության ծառայության ներկայացուցչի, հրթիռային հարվածն իրականցվել է վաղ առավոտյան: Միջադեպի վայրում հայտնաբերվել է զենքի պահեստ:
19:52 • 21.04.13Բրազիլիայում 23 բանտային ոստիկանների դատապարտել են 156 տարվա ազատազրկմանԲրազիլիայի դատարանը 23 ոստիկանների դատապարտել է 156 տարվա ազատազրկման՝ նրանցից յուրաքանչյուրին մեղադրելով երկրում բանտային ամենադաժան կոտորածներից մեկի համար:
19:13 • 21.04.13Եգիպտոսի արդարադատության նախարարը հրաժարական է տվելԵգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեքքին այսօր պաշտոնական հրաժարական է ներկայացրել՝ իր այս քայլը պայմանավորելով «մուսուլման եղբայրների» հարձակումներով:
18:53 • 21.04.13Թալիբները գրոհել են աֆղանական ոստիկանության անցակետըԶինյալներն իրենց հետ տարել են անցակետում եղած բոլոր զենքերը: Նրանց հետ միասին փախել է նաև աֆղանական տեղական ոստիկանական ուժերի ներկայացուցիչներից մեկը:
18:32 • 21.04.13Սիրիացի հակերները կոտրել են ամերիկյան CBS հեռուստաընկերության Twitter-ի հաշիվը«Սրիրայի էլեկտրոնային բանակ» կոչվող խմբավորումը կոտրել է CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրի Twitter-ի էջը, որտեղ տեղադրել է ԱՄՆ-ին ուղղված քննադատական հաղորդագրություններ:
18:15 • 21.04.13Նեթանյահուն խոստացել է վրեժ լուծել Գազայից դուրս եկած զինյալներից, ովքեր հրթիռակոծել էին Իսրայելի տարածքըԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ անպատասխան չեն թողնի օրեր առաջ Էյլաթ քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակումը։
18:03 • 21.04.13Օլանդը ռեկորդ է սահմանել՝ նրա քաղաքականությունից դժգոհ է ֆրանսիացիների 74%-ը. հարցում«Չսիրված» նախագահի նախորդ ռեկորդը պատկանել է Օլանդի նախորդին՝ Նիկոլա Սարկոզիին՝ 72%։ Սակայն նա նման «նշաձողի» էր հասել 5-ամյա պաշտոնավարման վերջում։
16:01 • 21.04.13Lufthansa-ն գործադուլի պատճառով շուրջ 2.000 չվերթ է հետաձգելԾառայությունների ոլորտի աշխատակիցների արհմիությունը՝ Ver.di-ին, պահանջում է Lufthansa-ի 33.000 աշխատակցի աշխատավարձերի 5,2% բարձրացում։
15:23 • 21.04.13ԱՄՆ-ում ձերբակալվել են «Ահաբեկիչ №1» գրությամբ մեքենայով շրջող Ցարնաևի ծանոթներըՄեքենայի լուսանկարը Twitter-ում հրապարակել է «J_tsar» անունով օգտատերը, ով, ինչպես ԶԼՄ-ներն են ենթադրում, Ջոխար Ցարնաևն է։
14:35 • 21.04.133 Doors Down խմբի բաս կիթառահարը մեղադրվում է անզգուշության հետևանքով սպանության համարԱպրիլի 20-ին խմբի կայքում հայտնվել է փոքր հաղորդագրություն, որում երաժիշտները ցավակցություն են հայտնում զոհվածի հարազատներին։
14:18 • 21.04.13Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել ենԵնթադրվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Կործանիչը բախվել է Քաբիրքու լեռանը։
14:04 • 21.04.13Նյու Յորքում վաճառքի են հանվել «Սենդի» փոթորկից հետո առանց տեր մնացած ավտոմեքենաները«Մեզ հաջողվել է մի մեքենա 300 դոլարով, մեկն էլ՝ 10.000-ով վաճառել»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Ռիչարդ Մոլցը։
13:38 • 21.04.13Հնդկաստանում բռնաբարության հերթական դեպքն է գրանցվել, ինչից հետո ցույցեր են սկսվելԱպրիլի 15-ին Գուդիա անունով աղջիկն առևանգվել է հարևանի կողմից, ով նրան 40 ժամ պահել է իր սենյակում, բռնաբարել և տանջել, ինչից հետո փակել է դուռն ու հեռացել՝ ակնկալելով, որ աղջիկը կմահանա այնտեղ։
