Իրադարձային
-ից
-ը
17:33 • 24.12.12Բեռլինի մետրոյում մահացած ուղևորն ամբողջ գիշեր երթևեկել է65-ամյա տղամարդուն վաղ առավոտյան հայտնաբերել է մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը։ Մահացած ուղևորը նստած է եղել ուղղահայաց դիրքով և այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նա պարզապես քնած է։
17:24 • 24.12.12OCDE-ն կազմել է եվրոպացի ուսուցիչների աշխատավարձերի վարկանիշային ցուցակըՊարզվել է, որ Լյուքսեմբուրգի ուսուցիչները բոլորովին չեն նախանձում հարևան քաղաքների իրենց գործընկերների եկամուտներին։ Այստեղ սկսնակ ուսուցիչը կարող է ստանալ տարեկան 50,175 եվրո։
17:10 • 24.12.12Ռուսական նավերը հատուկ ստորաբաժանումներով և տեխնիկայով ուղևորվել են դեպի ՏարտուսՌուսական «Ազով» և «Նիկոլայ Ֆիլչենկով» նավերը ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումներով և ռազմական տեխնիկայով Նովոռոսիյսկից ուղևորվել են սիրիական Տարտուս նավահանգիստ։
17:06 • 24.12.12Իտալական Ալպերում հակաալերգիկ հյուրանոց է բացվելԴրա կառուցման աշխատանքներին հետևել են կենսաբաններ, ինչը հնարավորություն է տվել հնարավորինս նվազեցնել հյուրանոցի հաճախորդների մոտ ալերգիայի առաջացման հավանականությունը։
16:16 • 24.12.12Հազարավոր մարդիկ են հավաքվել Բեթղեհեմում՝ Սբ Ծննդին ընդառաջԱրևմտյան ափի այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Հիսուս Քրիստոսը, մեկնարկել է ավանդական երթը, որին սպասվում է հազարավոր զբոսաշրջիկների ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը:
16:00 • 24.12.12Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ վերահսկիչ պալատ, պարգևատրել մի խումբ աշխատողներիՀանդիպման ընթացքում քննարկվել են 2012–ին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
15:52 • 24.12.12Չինաստանում 11 երեխա է զոհվել ավտովթարիցՉինաստանում հարավային Ջիանգսի նահանգ 15 երեխա տեղափոխող մինիավտոբուսն ընկել է լճակներից մեկը. իրավապահների տվյալներով՝ ավտովթարի հետևանքով առնվազն 11 երեխա է զոհվել:
15:48 • 24.12.12Եվրոպական և Եվրասիական միությունները իրար չեն հակասում, այլ լրացնում են միմյանց. Արտակ Զաքարյան«Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը բավական երկար գործընթաց է: Եվրասիական Միության դեպքում էլ մենք առաջնորդվելու ենք մեր շահերով»,- ասում է պատգամավորը։
15:19 • 24.12.12Աֆղանստանում ոստիկանության աշխատակցուհին գնդակահարել է իր ամերիկացի գործընկերոջըՍպանված ԱՄՆ քաղաքացին Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչ էր։ Նա աշխատում էր որպես խորհրդատու ոստիկանական բաժանմունքներից մեկում։
14:54 • 24.12.12Լախդար Բրահիմին Դամասկոսում Ասադին է ներկայացրել իր նախագիծըՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ քննարկել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհները։
14:43 • 24.12.12Վրաստանը կմասնակցի Սոչի-2014-ին«Մենք անպայման կմասնակցենք Սոչիի օլիմպիադային։ Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հրաժարվենք Սոչիի խաղերին մասնակցելու, դա դժվար կլինի բացատրելը»,-ասել է Իվանիշվիլին
14:40 • 24.12.12Հրանտ Բագրատյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու«Մենք նպատակ ունենք և ես ամեն ինչ անելու եմ, որ, վերջապես, լիբերալ արժեքների կորիզ ձևավորվի: Մենք այս խնդիրը պարտադիր ենք լուծելու»,– ասաց Հրանտ Բագրատյանը:
14:34 • 24.12.12Բրահիմին Ասադին է ներկայացնելու հակամարտության կարգավորման ռուս-ամերիկյան համատեղ նախագիծը.Le FigaroՌուս-ամերիկյան նախագիծը նաև նախատեսում է, որ Ասադը կմնա նախագահ մինչև 2014թ.-ը, երբ լրանա պաշտոնավարման ժամկետի ավարտը, սակայն զրկված կլինի որոշակի գործառույթներից։
14:06 • 24.12.12Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքովԼՂՀ–ում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի դին՝ մահացու հրազենային վնասվածքով։
13:55 • 24.12.12Իսլամիստները ոչնչացնում են Տիմբուկտուի համաշխարհային ժառանգությունըԱկանատեսների վկայությամբ՝ կիրակի իսլամիստների ամբոխն «Ալլահ աքբար» բացականչություններով և մուրճերով հիմնահատակ ոչնչացրել են քաղաքի դամբարաններից մեկը։
