Իրադարձային
-ից
-ը
13:30 • 22.12.12Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթ արձանագրվել է 200 խախտում, 1300 կրակոցՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
13:10 • 22.12.12Բարաք Օբաման ու նրա ընտանիքը Սուրբ Ծնունդը կնշեն ՀավայիումՕբամաների ընտանիքի համար արդեն ավանդական է դարձել Սուրբ Ծնունդը Հոնոլուլուում դիմավորելը, որտեղ ծնվել և մեծացել է երկրի առաջնորդը։
13:05 • 22.12.12ԼՂՀ-ում տրակտորով վթարի ենթարկված 25-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էԴեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել։
13:04 • 22.12.12Դիլիջանում ավտոմեքենա է այրվելԴիլիջանում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ա. Օրդինյանին պատկանող «ֆորդ» մակնիշի 25 ՕՕ 461 պետհամարանիշի ավտոմեքենան։
13:03 • 22.12.12Ոստիկանները վնասազերծել են ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձինՄեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 29-ամյա Յուրի Առաքելյանը գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:
12:43 • 22.12.12«Ժառանգություն» համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկան«Մենք պետք է մեկ անգամ միասին գործենք ու երկիրը պետք է փոխենք: Այս անգամ ժողովրդի ճակատագիրը իր ձեռքը պետք է վերցնի ու հաղթանակ տանի»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
12:31 • 22.12.12Մոսկվայում հաշմանդամ գործարարը, չնայած բազմաթիվ հրազենային վնասվածքներին, կարողացել է բռնել զինված գողին (տեսանյութ)Հոլիվուդյան մարտարվեստ հիշեցնող այս պատմությունը տեղի է ունեցել ուրբաթ։ Լոբաչյովն իր Toyota ջիփով կանգնել է բենզալցակայանում։ Այդ պահին նրան է մոտեցել զինված տղամարդը։
12:09 • 22.12.12ՀՀ կրթության և գիտության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց չի վերացել. Արմեն Աշոտյան«Եթե նախկինում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիան մեծ տեղ էր ունենում, ապա այս անգամ դա բացառված էր: Մենք հաջողացրել ենք նվազեցնել դրամահավաքը դպրոցներում»,- ասաց նա:
12:06 • 22.12.12Ղրղըզստանի գլխավոր տոնածառը տապալվել է ուժգին քամուց.«անմասն» չի մնացել նաև երկրի դրոշըՔաղաքապետը խոստացել է առաջիկա երկու օրերին վերականգնել տոնածառը և տեղեկացրել, որ ուժգին քամուց պատռվել է նաև հանրապետության ամենամեծ դրոշը՝ նույն հրապարակում։
11:52 • 22.12.12Մարգարեթ Թեթչերը վիրահատության է ենթարկվելԱռկա տվյալների համաձայն՝ վիրաբուժական միջամտությունը պահանջվել է 87-ամյա բարոնուհի Թեթչերի միզապարկի հետ կապված խնդրի պատճառով։
11:47 • 22.12.12Մի երկու օր էլ սպասեք. Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում առաջադրման հարցը բաց է թողնում (լուսանկարներ)«Ուրիշ բան եք սպասում ինձանից, իսկ ես դասախոսություն եմ կարդում: Ես հուսախաբ եմ անելու , ես չեմ ասելու ձեզ: Ես սպասում եմ, դիմել եմ գերտերություններին, մինչև պատասխան չստանամ, չեմ դնելու»։
11:29 • 22.12.12Եգիպտոսի 17 նահանգում անցկացվում է Սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլըՄոտ 25.5 մլն ընտրող պետք է «այո» կամ «ոչ» ասի իսլամիստների կողմից ընդունված նոր Սահմանադրության նախագծին։ Ընտրողների մեծամասնությունը՝ ավելի քան 4.3 մլն մարդ, գրանցված է Գիզայի նահանգում։
11:05 • 22.12.12Կալանավորվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը, և նրա նյութերը գտնվում են ՀՔԾ-ումTert.am –ի զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ըստ էության, հաստատեց տեղեկությունները, որ փոխգնդապետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
10:25 • 22.12.12Արգենտինայում անկարգությունների հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներԲախումների ընթացքում վիրավորվել է առնվազն 18 ոստիկան։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ են կիրառվել։
10:14 • 22.12.12Բեռլինում հանցագործը պատանդ է վերցրել Deutsche Bank-ի աշխատակցին.նա վնասազերծվել էԲեռլինում Deutsche Bank-ի մասնաճյուղերից մեկում անհայտ անձն ավելի քան 10 ժամ պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներից մեկին և պահանջել 1 մլն եվրո փրկագին, հակառակ դեպքում նա սպառնացել է պայթեցնել շենքը։
