Իրադարձային
-ից
-ը
11:45 • 23.12.12Կանադայի Օտարիո և Քվեբեկ շրջաններում ձյան փոթորիկի պատճառով առանց էլեկտրաէներգիա է մնացել 120 հազար շենքՔաղաքներում և գյուղական շրջաններում, որտեղ կտրվել են էլեկտրալարերը, տեղական իշխանությունները դիմել են բնակիչներին՝ համբերություն ցուցաբերել, մինչ վերանորոգման բրիգադները փորձում են վերկանգնել լարերը:
11:17 • 23.12.12Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Կապանում և Ջերմուկում (լրացված)Երկրաշարժի հզորությունը կազմել է 5.2 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը եղել է 2.8 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքների մասին տեղեկատվություն առայժմ չկա։
00:21 • 23.12.12Ղրղզստանում 25 երեխա մնացել է ձնահոսքի տակ. կա 2 զոհՂրղստանի հարավ-արևմուտքում ձնահոսքի տակ են 25 դպրոցական: 2 երեխա մահացել են, մի քանիսը հոսպիտալացված են:
19:43 • 22.12.12Պակիստանում քաղաքական երթի ժամանակ գործել է մահապարտ ահաբեկիչը. վիրավորվել է նախարար, զոհվել՝ 11 մարդՊակիստանի հյուսիս-արևմուտքում պուշտունների շահերը ներկայացնող ազդեցիկ կուսակցության երթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել. վիրավորների թվում է նաև բարձրաստիճան պաշտոնյա:
19:36 • 22.12.12Եգիպտական ընտրատեղամասերից մեկում մարդ է զոհվել վեճի հետևանքով. սահմանադրական հանրաքվեն շարունակվում էԵգիպտոսում այսօր նոր սահմանադրության օգտին կամ դրան դեմ կքվեարկեն ավելի քան 25,5 մլն մարդ: Երկրի 17 նահանգներում հանրաքվեի 2-րդ փուլն է. կան խախտումներ ու արդեն նաև զոհ:
17:56 • 22.12.12Պակիստանում ողջ-ողջ վառել են Ղուրան պղծած մարդունՊակիստանոի հարավում մոտ 200 հոգանոց ամբոխը հարձակվել է Ղուրանի պղծման համար մեղադրվող մարդուն տեղափոխող ոստիկանների վրա, նրանց ձեռքից խլել կասկածյալին և դաժան հաշվեհարդար տեսել:
17:43 • 22.12.1227-ամյա ռուսաստանցին տրավմատիկ զենքից կրակել է շտապօգնության մեքենայի վրաՌուսաստանի 27-ամյա բնակիչը խուլիգանական արարք է թույլ տվել շտապ կանչով դուրս եկած շտապօգնության մեքենայի և դրա անձնակազմի նկատմամբ, ապա դիմել է փախուստի: Ոստիկանները պարզել են մանրամասները:
17:16 • 22.12.12Երևանում 17-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքումTert.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածը 17-ամյա աղջիկ է՝ Ջեմմա Բաբայան անուն-ազգանունով։ Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ բազմաթիվ կոտրվածքներով, ունի գիտակցություն։
16:27 • 22.12.12Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը» (լուսանկարներ)Ձմեռն առավել գունագեղ դարձնելու նպատակով մինչև հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական բազմազան միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն և այլն:
15:45 • 22.12.12Տուլայում հարբած գողը քնել է հենց գողության վայրումՊարզվել է, որ երիտասարդը վերադառնալիս է եղել կորպորատիվ երեկույթից։ Նա կոտրել է խանութի դուռը, ցուցափեղկից վերցրել տեխնիկայի մի մասը, սակայն տանել չի հասցրել՝ «աչքը կպել» է հենց խանութում։։
15:31 • 22.12.12Մենք միասին պետք է դառնանք ավելի ազգային, քան ազգայնական, ավելի հանրապետություն, քան հանրապետական. Ր. Հովհաննիսյան«Մենք միասին պետք է դառնանք ավելի շատ քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական և ավելի հանրապետություն, քան հանրապետական»,- ասաց նա:
14:47 • 22.12.12Իտալիայի նախագահը խորհրդակցություններ է անցկացնում վարչապետի հրաժարականից հետոԽորհրդակցությունների ավարտին Իտալիայի նախագահը կստորագրի խորհրդարանն արձակելու մասին որոշումը։ Բացի այդ, սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին երկրի ղեկավարը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
14:28 • 22.12.12Հնդկաստանում հազարավոր մարդիկ պահանջում են մահապատժի ենթարկել 23-ամյա աղջկան բռնաբարողների խմբին (տեսանյութ)Ցուցարարները պահանջում են մահապատժի ենթարկել այն 5 մեղադրյալներին, ովքեր ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում խմբակային բռնաբարել են 23-ամյա աղջկան։
13:40 • 22.12.12Միքայել Մելքումյանին մանդատից զրկելը կլինի աբսուրդի շարքից. Նաիրա Զոհրաբյան«Միքայել Մելքումյանը հանձնաժողովի նիստին, որը, ենթադրում եմ, տեղի կունենա տոներից հետո, կներկայացնի հիմնավոր փաստեր առ այն, որ այդ գործն անգամ չարժեր վերցնել վարույթ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
13:36 • 22.12.12Հայազգի նախարարի մասնակցությամբ Ռումինիայի նախարարների նոր կաբինետը կգումարի առաջին նիստըԻնչպես նշվում է Ռումինիայի կառավարության կայքում՝ Էկոնոմիկայի նախարարությունը վստահվել է հայազգի Վարուժան Ոսկանյանին։
