Իրադարձային
-ից
-ը
14:30 • 12.12.12Բին Լադենին հայտնաբերած ԿՀՎ աշխատակցուհու պաշտոնը չեն բարձրացրել«Ալ Կաիդա»-ի նախկին առաջնորդի ոչնչացման գործողության բարեհաջող ավարտից հետո գործակալին պարգևատրել են, սակայն մերժել պաշտոնի բարձրացման հարցում։
13:48 • 12.12.12Femen-ի ակցիա, պատգամավորների ծեծ.Ուկրաինայում աշխատանքն է սկսել նոր գումարման Գերագույն ռադան (տեսանյութ)Երբ այս պատգամավորները մտել են նիստերի դահլիճ, ընդդիմության ներկայացուցիչներն աղմուկ-աղաղակով հարձակվել են նրանց վրա և վտարել դահլիճից։
13:42 • 12.12.12ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածությունԱշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև կկնքվի համաձայնագիր:
13:25 • 12.12.12ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկության «Chevrolet Camaro» ավտոմեքենայի և մյուս մրցանակների հաղթողներին հանձնվեցին մրցանակները132 բաժանորդներից 18-ը ստացել է MTS Touch 551 հեռախոս, 57-ը` MTS Ego սմարթֆոն, 30-ը` BlackBerry® BoldTM 9700, 20-ը` Google Nexus S բջջային հեռախոս, իսկ յոթը` HTC Flyer պլանշետային համակարգիչ:
13:09 • 12.12.12Հրապարակվել է էներգահամակարգերի արդյունավետության վարկանիշային աղյուսակը. Հայաստանը 60-րդն էԶեկույցում համապատասխան գնահատական է տրվում, թե որքանով է երկրներից յուրաքանչյուրի էներգահամակարգը նպաստում տնտեսության աճին, էներգետիկ անվտանգությանը, էկոլոգիական կայունությանը։
12:58 • 12.12.12Ռուսաստանը հնարավոր է նոր ռադիոլոկացիոն կայան կառուցի Հայաստանում. պատմաբան«Սրանով Հայաստանի դերը կմեծանա տարածաշրջանում, քանի որ ստացվում է, որ Հայաստանում տեղակայված զորամասերն են, որ պահպանելու են Ռուսաստանի օդային սահմաններն այս տարածաշրջանում»,- ասաց նա:
12:48 • 12.12.12Twitter-ում Հռոմի պապի առաջին գրառմանը սպասում է ավելի քան 600 հազար մարդԲացի այդ, Հռոմի պապը կպատասխանի հավատի և կրոնի մասին հարցերին։ «Հռոմի պապը պատրաստ է զրուցել յուրաքանչյուրի հետ»,- նշել են մամուլի ծառայությունում։
12:42 • 12.12.12Կիևյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին մոտ 15-ամյա երեխա էՏեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ինքնասպանության փորձը քաղաքացիների կողմից կանխվել է:
12:40 • 12.12.12Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի ինքնաթիռ է կործանվելԻնքնաթիռի տեսակը և ընկնելու պատճառները դեռևս պարզված չեն։ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) մամուլի ծառայության տվյալներով՝ խոսքը կարող է լինել անօդաչու թռչող սարքի մասին։
12:06 • 12.12.12Մոսկվայում հայտնաբերվել է հային պատկանող շինանյութերի ապօրինի արտադրամասՄեկ ամիս անց հայտնաբերվել է ապօրինի բիզնեսի կազմակերպիչը՝ ՀՀ քաղաքացի Մերուժան Պետրոսյանը։ Ընդհատակյա արտադրամասում աշխատել են հայեր և տաջիկներ։
12:01 • 12.12.12Նախ հայհոյել են, ապա անկանոն կրակ են բացել «Բիզի» տաքսի ծառայության գրասենյակի դիմաց. դատալսումԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Առաջին ատյանի դատարանում այսօր կշարունակվի ՀՀ քաղաքացիներ Հովհաննես Բաղդոյանի և Նարեկ Ենոքյանի գործը։
11:55 • 12.12.12Չեխիայի ռազմական գերատեսչությունը կին կղեկավարիԸստ Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի՝ Պիկն ունի բավականաչափ աշխատանքային փորձ և որակավորում ռազմական գերատեսչությունը ղեկավարելու համար։
11:46 • 12.12.12Կանխվել է Կիևյան կամրջից քաղաքացու ցած նետվելըԺամը 11-ի մոտակայքում կանխվել է մի քաղաքացու՝ Կիևյան կամրջից ցած նետվելու փորձը: Քաղաքացու տվյալները ճշտվում են: Այս մասին Tert.am –ին տեղեկացրեցին ԱԻՆ 9-11 ծառայությունից։
11:40 • 12.12.12Հնդկաստանում նորակառույց է փլվել. կա 4 զոհՄիջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Ֆարիդաբադ քաղաքում։ Ըստ նախնական տվյալների՝ 4 հարկանի շինության ծանրությունից փլվել է նկուղը, որտեղ աշխատել են շինարարները։
11:24 • 12.12.12ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումըԸստ հաղորդագրության՝ այն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը, որն արգելում է Հս. Կորեային բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ հրթիռային արձակումները։
