Իրադարձային
-ից
-ը
11:19 • 12.12.12ԱՄՆ-ում զինված տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում. կան զոհերՄիջադեպը տեղի է ունեցել Փորթլենդ քաղաքում։ Կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում` հրաձիգը։ Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
11:16 • 12.12.12Վրաերթի հետևանքով Գեղարքունիքում մահացել է 60-ամյա տղամարդԺամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Բաբկեն Մկրտչյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
11:12 • 12.12.12Մահացու վրաերթ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղումԵրեկ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 21 տան մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա Խալա Շալգեզյանին։
10:37 • 12.12.12Ավելի քան 5 տարվա հետախուզությունից հետո կամավոր ոստիկանություն է ներկայացել սպանության մեջ մեղադրվող երիտասարդըԵրեկ ժամը 11.30-ին կամավոր կերպով Ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել մի երիտասարդ, որը 2007թ. հուլիսի 21-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
10:31 • 12.12.12Շուրջ 20-ամյա հետախուզությունից հետո երեկ Մոսկվայից Երևան է տեղափոխվել սպանության փորձի մեջ կասկածվող 39-ամյա տղամարդԻնչպես Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից, նշված անձը 39-ամյա Մեխակ Հ.-ն է, որը ավելի քան 19 տարի՝ 1993թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր։
10:23 • 12.12.12Շառլ Ազնավուրը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն է հանձնել շվեյցարահայերինՇառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի և հայանպաստ գործունեության համար:
10:18 • 12.12.12Բելգիա տեղափոխվելու պատճառով Դեպարդիեն կարող է զրկվել Ֆրանսիայի քաղաքացիությունիցԱվելի քիչ հարկեր վճարելու նպատակով ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի՝ Ֆրանսիայից Բելգիա տեղափոխվելու որոշումը մեծ աղմուկ է առաջացրել նրա հայրենակիցների շրջանում։
09:46 • 12.12.12ՄԱԿ-ը կոչ է անում 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին՝ խոլերայի դեմ պայքարի համարՆախորդ երկու տարիների ընթացքում այս հիվանդությունից կղզում մահացել է առնվազն 8 հազար մարդ, հայտնում է BBC-ն։
08:16 • 12.12.12Չինաստանն առաջին անգամ արտոնագրերով առաջ է անցել ԱՄՆ-ից. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունՉինաստանի մտավոր սեփականության գերատեսչությունը (SIPO) ստացել է 526,4 հազար հայտ, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում 503,6 հազար հայտ է ներկայացվել, Ճապոնիայում`342,6 հազար:
01:43 • 12.12.12Լոնդոնի բնակչին դատապարտել են 6 տարի ազատազրկման` ապօրինի սխտոր ներկրելու համարՆատրաջանին և նրա օգնական Լակշամի Սուրեշային մեղադրել են մաքսային հարկերից խուսափելու մեջ: Նրանց երկար ժամանակ հաջողվել է մաքսատան աշխատակիցներին համոզել, որ նրանք ներկրում են ոչ թե սխտոր, այլ իմբիր:
00:21 • 12.12.12Իսրայելը 10 000 ժամանակակից ուղղորդվող ավիացիոն ռումբ է պատվիրել ԱՄՆ-ումԻսրայելը կստանա 6900 ազատ անկման 250-ից մինչև 1000 կգ ռումբեր և նույն քանակով ռումբերը ուղղորդվողի վերածող JDAM համակարգեր՝ ներառյալ ղեկերը և նշանառության համակարգերը:
23:20 • 11.12.12Սիրիայում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որից ավելի քան 125 մարդ է տուժելԶոհերի հստակ թիվը մինչ այժմ ճշգրտել չի ստացվում: Ահաբեկչությունները հիմնականում կատարվել են Ակբար գյուղում, որի բնակիչները ալավիներ են:
22:35 • 11.12.12Թուրքիան աշխարհում առաջատարն է ձերբակալված լրագրողների թվովԹուրքիայում անցած տարվա ընթացքում 49 լրագրող է ազատազրկվել, որոնց շարքում նաև քրդեր կան: Լրագրողներից շատերը բանտերում են հայտնվել հակակառավարական դավադրությանը մասնակցելու մեղադրանքով:
22:02 • 11.12.12Ֆրանսիական ոստիկանություն արդեն հնարավոր է դիմել նաև Facebook-ովՖրանսիացի ոստիկանները որոշել են թեթևացնել մանր հանցագործություններից տուժածների գործը՝ դիմում ներկայացնելու հարցում, որը կարելի է տալ արդեն նաև Facebook սոցկայքի միջոցով:
21:00 • 11.12.12Արևմուտքի ռազմական գործողությունը Սիրիայի կառավարական զորքերի դեմ արդեն անխուսափելի էԱրևմուտքի վստահությունը, որ Ռուսաստանը լոյալ դիրք կգրավի, ամրապնդվել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցից հետո, որը, Անկարայից ստացված տեղեկություններով, անցել է «բացառիկ հաջող»:
