Իրադարձային
-ից
-ը
20:57 • 11.12.12Մահացել է հայտնի օպերային երգչուհի Լիզա դելլա Կազան94 տարեկան հասակում մահացել է հայտնի շվեյցարացի օպերային երգչուհի Լիզա դելլա Կազան, ով հայտնի էր իր` Մոցարտի և Շտրաուսի օպերաներում ունեցած կատարումներով:
20:24 • 11.12.12Թուրքիայի տարածքում գտնվող գյուղը «աշխարհի վերջին» սպասողների վերջին ապաստանն է դարձելՆրա խոսքով իր հյուրանոցում ապաստանած մարդիկ հավատում են, որ այս վայրի դրական էներգիան կփրկի իրենց ապոկալիպտիկ աղետի ժամանակ:
20:15 • 11.12.12Եգիպտոսում ընդդիմությունը ուժեր է կուտակում բողոքի ակցիայի համարԴեպի նախագահական նստավայր տանող բոլոր ճանապարհները արգելափակված են բետոնե արգելափակոցներով, շենքի մոտ ծանր զրահատեխնիկա և տանկեր են տեղակայվել:
18:36 • 11.12.12Մահացել է օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան86 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ռուսաստանցի օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան՝ հանրահայտ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի կինը:
18:32 • 11.12.12ՀՀ-ում հավատարմագրված հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար hամաժողով է կազմակերպվելՀամաժողովի ընթացքում ներկայացվել է առկա օրենսդրական դաշտը և ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը վերաբերող տեղեկատվությունը:
17:49 • 11.12.12Առաջին ռուս-հայկական հեռուստաալիքը՝ ТВ АРМ РУ-ն, վաճառվում էTert.am –ի հետ զրույցում հեռուստաընկերության նախագահ Արմեն Ղազարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ТВ АРМ РУ-ն վաճառվում է 80 մլն ռուբլով, ինչը համարժեք է 2 մլն 600 հազար դոլարին։
17:42 • 11.12.12Սաուդյան արքայադուստրը հայ երիտասարդի հետ փախել է Շվեյցարիա. WatanՆա հայ երիտասարդին մոտ մեկ ամիս թաքցրել է իր ննջասենյակում, ապա արդեն միասին նրանք փախել են Շվեյցարիա: Այս մասին հայտնել է թագավորական ընտանիքի նախկին թիկնապահը:
16:31 • 11.12.12Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին` Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ։
16:13 • 11.12.12Փորձում ենք menu.am-ը դարձնել ռեստորանների էլեկտրոնային «սուպերմարկետ». Վահան ՔերոբյանMenu.am նախագիծն, ի դեպ, անցած շաբաթավերջին կայացած «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթում հաղթել է «Տարվա առաջընթաց» անվանակարգում։
16:03 • 11.12.12Դամասկոսը հերքել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի փախուստի մասին լուրերը«Սիրիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Ջիհադ Մաքդիսիին արձակուրդ գնալ երեք ամսով, և նա լքել է երկիրն «օրինական հիմքերով»»,- գրում է պարբերականը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
16:01 • 11.12.12Ոստիկանության պատասխանը «Թռչկանի» բաց նամակինՈստիկանության պատասխանում նշվում է, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է:
15:40 • 11.12.12Սիրիացի փախստականների թիվը հասել է կես միլիոնիՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցվել է 425.000 փախստական, 84.400-ը դեռևս ցուցակագրված չեն։
15:11 • 11.12.12«Լամբադա» կամրջի տակ ընկած քաղաքացին հոսպիտալացվել էԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և կամրջի տակից` հորանից, դուրս է բերվել միջին տարիքի անձը չպարզված քաղաքացի, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
15:06 • 11.12.12Նիկոլայ 2-րդի 4 նամակներն աճուրդում վաճառվել են 127 հազար դոլարովԿայսերը պատկանող նամակներից բացի, վաճառվել են նաև Ռոմանովների կայսերական ընտանիքին պատկանող այլ անձնական իրեր՝ նախկինում չհրապարակված լուսանկարներ, նամակներ և այլն։
14:59 • 11.12.12Եվրոպայում մոծակները հազարավոր մարդկանց վարակել են ջերմային տենդովՊորտուգալական Մադեյրա կղզու վրա գրանցվել է նմանատիպ 2 հազարից ավելի դեպք։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆերնանդու Լեալ դա Կոշտան`նշելով, որ պատճառը վարակակիր մոծակներն են։
