Իրադարձային
-ից
-ը
09:08 • 19.11.12ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելին պատկանող ռազմական նավ և ուղղաթիռ են կործանելՀԱՄԱՍ-ի զինված թևի արձակած հրթիռները հասել են մինչև Իսրայելի հարավային Աշկելոն և Աշդոդ քաղաքներ. զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:55 • 19.11.12Մինչև 2100թ.-ը աշխարհում 4 աստիճանով ավելի տաք կլինի. զեկույցԿազմակերպության զեկույցում նշվում է, որ աշխարհը կարող է բախվել ծովի մակարդակի բարձրացման, սննդի անբավարարության, ինչպես նաև եղանակային էքստրեմալ փոփոխություններով պայմանավորված խնդիրների։
23:19 • 18.11.12Հայաստանի արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքովՀանրապետությունում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի գիշերը մի փոքր կբարձրանա, սակայն ցերեկն ամենուրեք կդիտվի նվազում 3-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կտրուկ կցրտի 6-8 աստիճանով:
22:07 • 18.11.12Երևանում ամբողջությամբ այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված «Գազել» մեքենաԱյսօր երեկոյան, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Ամբողջությամբ այրվել է «Գազել» մակնիշի 2612 Տ պետհամարանիշով ավտոմեքենան:
21:33 • 18.11.12Ինչպես 16-ամյա հայ դուդուկահարը առինքնեց Լարիսա Գուզեևային (տեսանյութ)Ռուսական Առաջին ալիքի «Փառքի րոպե» նախագծի նոր սեզոնի բացմանը հանդես է եկել երիտասրադ հայ դուդուկահար Արամ Ավետիքյանը` Աբխազիայի Սուխում քաղաքից: Նրան հայավարի սատարել են նաև այլ հայ երաժիշտներ:
18:57 • 18.11.12Չինաստանը 16 մլն դոլար է վատնել 152 մ բարձրությամբ «անիմաստ» օղակ կառուցելու համար (լուսանկարներ)Ֆունշունի քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր հուշարձանի կառուցումը որևէ հստակ նպատակ չունի։ Այն պարզապես կօգնի մարդկանց մեծ բարձրությունից հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով:
18:11 • 18.11.12Ավտովթար Աբովյան քաղաք տանող կամրջի մոտ. մի հոգի հոսպիտալացվել է«ՎԱԶ-2121» մակնիշի 31 TL 182 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը: Ուղևոր Կ. Մխիթարյանը հոսպիտալացվել է, վարորդը թեթև վնասվածքներ ունի։
17:50 • 18.11.12Իր շքանշանը Գերմանիայում կորցրած զինվորը 13 տարի անց գտել է այն Աֆղանստանի շուկաներից մեկումՇքանշանը հայտնաբերել է նրա նախկին գործընկերները,ով արժեքավոր նմուշն աֆղանական շուկայում տեսելով,շատ է զարմացել։Սակայն դրա վրա տեսնելով Ֆրանսի անուն-ազգանունը՝ նա անմիջապես հասկացել, թե բանն ինչում է։
17:15 • 18.11.12Բրեյվիկը կապեր է հաստատում հայտնի կին ահաբեկչի հետՆորվեգացին իր «գործընկերոջը» կնքել է նաև որպես «ազգային դիմադրության հերոս», ով «զոհողության է գնացել՝ Գերմանիայի իսլամացումը և բազմամշակութայնությունը կանգնեցնելու դեմ»։
17:06 • 18.11.12Ընդդիմադիրներն ականանետներով հարվածել են Դամասկոսի բնակելի թաղամասերից մեկինԱպստամբների թիրախում եղել է մասնավորապես այն թաղամասը, որտեղ գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վիլաներն ու օտարերկրյա դեսպանատաները։ Արդյունքում 2 մարդ է վնասվածքներ ստացել։
16:45 • 18.11.12Կրասնոդարի մարզում թեթև շարժիչային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կա երկու զոհ«Պատահածի մասին ազդանշանը ստացվել է Մոսկվայի ժամանկով ժամը 15։12-ին, ինքնաթիռն ընկել է Սադովի գյուղի մոտակայքում»,- պարզաբանել են ԱԻՆ-ում։
16:21 • 18.11.12Հունաստանի ափային պահպանությունը ծովում 120 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերելՀամաեվրոպական 112 հեռախոսահամարին SOS ազդանշան է եկել ներգաղթյալների կողմից, ովքեր նավարկել են Միջերկրական ծովում։
15:47 • 18.11.12Օջալանի կոչով Թուրքիայում ավարտվել է քուրդ բանտարկյալների երկամսյա հացադուլըԹուրքիայում հարյուրավոր քուրդ բանտարկյալներ դադարեցրել են իրենց երկու ամսից ավելի ձգվող հացադուլը՝ անսալով իրենց առաջնորդի կոչին, ըստ որի հացադուլը արդեն իսկ հասել է իր նպատակին:
15:05 • 18.11.12Իրական քնած գեղեցկուհի. ամերիկուհին 64 օր շարունակ չի արթնացել քնից (լուսանկարներ)Նիքոլի ծնողները պատմել են, որ սովորաբար իրենց աղջիկն օրական 18-20 ժամ քնած է լինում և արթնանում է միայն սնվելու և բնական կարիքները հոգալու համար, ինչից հետո կրկին գնում է քնելու։
14:54 • 18.11.12Էկվադորի ամենախոշոր ցլամարտը կես դարվա ընթացքում առաջին անգամ հետաձգվել է՝ կենդանիների պաշտպանների բողոքի պատճառովՑլամարտիկները խոսում են այն մասին, որ տոնակատարությունը փակելը, որը համարվում է լավագույներից մեկը Լատինական Ամերիկայում, ամբողջովին կազդի այս միջոցառման հեղինակության վրա։
