Իրադարձային
-ից
-ը
17:45 • 03.11.12ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվերներ է հանձնել սեղանի թենիսի՝ ԶԼՄ–ների ներկայացուցիչների առաջնության հաղթողներինՏղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Samsung GALAXY S Advance, Samsung GALAXY Ace 2 և HTC Wildfire S սմարթֆոններ:
17:12 • 03.11.12ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երկրին կարող է պատուհասել նոր փոթորիկՆոր փոթորիկը կբարդացնի օրերս ԱՄՆ արևելյան ափին վրա հասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքների վերականգնման աշխատանքները։
16:42 • 03.11.12Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տա. ԱԺ նախագահի մամուլի քարտուղար«Որովհետև խորհրդարանի ղեկավարն այն ժամանակ ղեկավարում էր խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի նախընտրական շտաբը»,– ասում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
16:41 • 03.11.12Մոսկվան Վրաստանից հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր է ակնկալում. ՌԴ ԱԳՆ«Նա լավ գիտի Ռուսաստանը»,- ասել է Լուկաշևիչը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի աշխատանքն օգնել երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում։
16:07 • 03.11.12Թուրքիան Ցեղասպանության 100-ամյակին նայում է որպես ֆուտբոլային խաղի. Տիրան Լոքմագյոզյան«Իրենք ուզում են հաղթած դուրս գալ կամ գոնե չպարտվել: Մտածում են, որ պետք է հակազդեն: Ուզում են մի քանի գոլ խփեն»,- ասաց նա
13:49 • 03.11.12Մասիսում 77–ամյա տղամարդը մահացել է վրաերթի հետևանքովՆոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սևան Ն.-ն «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Չարբախ-Մասիս ճանապարհի Մասիս քաղաքի ...
13:48 • 03.11.12Վրացական «Իմեդի»-ն աշխատանքից ազատել է նախագահամետ լրագրողներին2000-ականների սկզբին ընդդիմադիր Պատարկացիշվիլիի հիմնած հեռուստաընկերությունը, որը 2008թ.-ից անցել էր իշխանությունների ձեռքը, վերադարձվել է օլիգարխի ընտանիքին խորհրդանշական 3 լարիով։
12:51 • 03.11.12Հարուստների նոր մոդան՝ խաչքարեր են դնում իրենց բակերում. Սամվել Սևադա«Եկեղեցիների կողքը լիքը խաչքարեր կան չէ՞, որոնց տեղը եկեղեցին է: Բայց իրենց համար մեծ դժվարություն չէ՝ կազմակերպել, որ էդ խաչքարերը գիշերը դնեն մեքենան, բերեն-դնեն իրենց հայաթում»,- ասում է նկարիչը:
11:38 • 03.11.12Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը կարող է փակվել պարտքերի պատճառով. այն պետք է վճարեն նաև հայերըԵրուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը, որտեղ եղել է Տիրոջ գերեզմանի տաճարը, կարող է փակվել պարտքերի պատճառով։ Այն ընդհանուր է եղել հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների համար։
11:03 • 03.11.12Անհայտ մակնիշի մեքենան հարվածել է «Մերսեդեսին», որն էլ վրաերթի է ենթարկել 3 քաղաքացուԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես ML 600» մակնիշի 85NM555 պետհամարանիշով ավտոմեքենային ...
10:44 • 03.11.12Սիրիայում առևանգված մեկ հայի ազատ են արձակել. մյուսների ճակատագիրն անհայտ էԵրեկ Սիրիայում զինյալներն ազատ են արձակել հայ երիտասարդ Ասատուր Սարգսյանին, ով 12 օր առաջ առևանգվել էր Ալ-Հասսաքեհ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է Facebook սոցիալական ցանցի սիրիահայության խմբերը։
10:34 • 03.11.12Իսակովի պողոտայի հարակից ձորակում տղամարդու դի է հայտնաբերվելԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտաքին իրավիճակների արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
09:48 • 03.11.12Նյու Յորքում փոթորկի պատճառով հետաձգվել է ամենամյա մարաթոնըՍպորտային միջոցառման անցկացման դեմ հանդես էին եկել բազմաթիվ մարդիկ՝ նշելով, որ այժմ դրա ժամանակը չէ, քանի որ տարածաշրջանը դեռ չի վերականգնվել վերջին փոթորկից։
01:10 • 03.11.12Կուբայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրում են ընդդիմությանը աջակցելու մեջԿուբայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Հավանայում ամերիկյան դիվանագետները զբաղվում են գործող իշխանությանը հակադիր մարդկակց ուսուցմամբ, ֆինանսավորմամբ և տեխնիկական ապահովմամբ:
00:43 • 03.11.12Եղունգները կրծող մարդիկ հոգեկան խանգարում ունեցողների ռիսկային խմբում են հայտնվելՄարդու մոտ սևեռուն, խանգարող կամ վախեցնող մտքեր են հայտնվում: Դրանք օբսեսիաներ են: Որպեսզի մարդը դրանցից ձերբազատվի, նա սկսում է անընդհատ ինքնամոռաց և ձանձրալի գործողություններ կատարել:
