Իրադարձային
-ից
-ը
11:40 • 11.10.12Ֆլորիդայի նահանգապետը «թեժ գծի» փոխարեն «սեքս ծառայության» հեռախոսահամար է տվել բնակիչներին«Բարև ձեզ, տղաներ։ Շնորհակալություն, որ զանգահարել եք ինձ իմ կարիերայի առաջին տարեդարձի օրը»,- այսպես էր զանգահարողներին ողջունում կանացի հաճելի ձայնը։
11:14 • 11.10.12Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել. ՄԻՊՍահմանադրական դատարանը սահմանել է, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ:
11:03 • 11.10.12Վարդան Օսկանյանի խնդրի քաղաքականացումն անթույլատրելի է. Էդուարդ Շարմազանով«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքն առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետև սա բացառապես իրավական խնդիր է»,– ասել է նա։
10:49 • 11.10.12Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ հիջաբ կրող կինը դարձել է քաղաքապետԵվրոպայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի պաշտոնում է ընտրվել մուսուլմանական հագուստով կին, ինչն աննախադեպ երևույթ է Հին աշխարհամասի համար:
10:35 • 11.10.12Կինը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և զինամթերք հանձնելՄասնավորապես, հանձնվել է «Ֆ-1» տիպի նռնակ, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի ևս 413 փամփուշտ և 7 մմ տրամաչափի 46 սմ երկարության ինքնաշեն փող։
10:34 • 11.10.12Օբաման հայտնել է Ռոմնիի հետ առաջին բանավեճի ժամանակ իր անհաջող ելույթի պատճառը«Բարեբախտաբար, դա առաջին բանավեճն էր։ Եվ կարելի է վստահաբար ասել, որ հաջորդ բանավեճերը կլինեն ավելի ակտիվ»,- ասել է Օբաման ռադիոհաղորդավար Թոմ Ջոյների հետ զրույցում։
10:25 • 11.10.12Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Ֆոլկսվագենի» վարորդը բախվել է հեծյալին ու փախել, իսկ ավելի ուշ՝ ներկայացել«Ֆոլկսվագենի» 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հեծյալ տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
10:24 • 11.10.12Հեռախոս գողացած գրպանահատը բերման է ենթարկվելՆորիկ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը Մաշտոցի պողոտայում թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում հիշյալ հեռախոսը գողացել է մի անծանոթ աղջկանից:
10:20 • 11.10.12Նիկոլա Սարկոզիին նոր մեղադրանքներ են ներկայացվելԸնկերության մասնագետների տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ եղած ժամանակ նա սոցհարցումների արդյունքները կեղծել է իր օգտին։
09:56 • 11.10.12Կոլումբիացի ակրոբատը մոսկովյան կրկեսի արենայում կոտրել է պարանոցը (տեսանյութ)Անմիջապես դեպքի վայր ժամանած բժիշկները պարզել են, որ միջադեպի արդյունքում կոտրվել է տղամարդու վիզը և նրան շուտափույթ տեղափոխել են քաղաքի հիվանադանոցներից մեկը։
09:54 • 11.10.12Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովինՀոկտեմբերի 11-14-ը Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը և գագաթաժողովը։
09:16 • 11.10.12Սիրիայի իշխանությունը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ կրակի միակողմանի դադարեցման մասին առաջարկըՍիրիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել պատվիրակներին ուղարկել Սաուդիան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ այն երկրներ, որոնք աջակցում են զինյալ ընդդիմությանը և երաշխիքներ ստանալ կրակի դադարեցման մասին։
09:11 • 11.10.12Համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ է վերականգնվում, քան սպասվում էր. ԱՄՀ«Մենք չենք սպասում տնտեսության արագ վերականգնման։ Այն շարունակվում է, բայց ավելի դանդաղ, քան մենք կարծում էինք։ Անորոշությունները ծանր բեռի նման ազդում են աճի հեռանկարների վրա», -ասել է Լագարդը։
02:02 • 11.10.12Թուրքիան ազատ է արձակել սիրիական օդանավը, սակայն կալանք է դրել բեռի վրաԱնկարայում Ռուսաստանի դեսպանատունը անհապաղ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և պահանջել է բացատրել կատարվածի հանգամանքները, ինչպես նաև հարց է դրվել Ռուսաստանի քաղաքացիներին հանդիպելու վերաբերյալ:
01:14 • 11.10.12Հիբրիդային Volkswagen Jetta-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանելՄեքենան կարողացել է հասնել 300 կմ/ժ արագության՝ նաև գերազանցելով սեփական նախորդ ռեկորդը: Այժմ Volkswagen լիիրավ կարող է իր Jetta Hybrid-ը, ոչ միայն ամենաարագընթաց հիբրիդ անվանել, այլև իր դասում ...
