Իրադարձային
-ից
-ը
19:24 • 10.10.12Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)«Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը»,- ասել է ԲՀԿ նախագահը։
19:05 • 10.10.12Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը՝ երկակի ստանդարտների կիրառության ապացույց. Սփյուռքի նախարարության հայտարարությունըԹեև արձանի տեղադրման կապակցությամբ Հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտեց ու բողոքի ակցիա իրականացրեց, այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է:
18:09 • 10.10.12ՀՀ–ի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներից հետո ոչ մի դատավոր չի պատժվել. Ա. ԲաբայանԿառավարությունը, 2007-ի հունվարից մինչ օրս, ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուներիս հաշվին, վճարել է 225 հազար եվրոյին համարժեք դրամ։
17:59 • 10.10.12Էրդողանին քիմիական հարձակումներից պաշտպանելու համար հատուկ սենյակ կստեղծվիԱյսուհետ էրդողանի թիկնապահներն իրենց մոտ միշտ ունենալու են հակագազ և պաշտպանիչ հագուստ՝ անհրաժեշտության դեպքում Էրդողանին հագցնելու համար։
17:14 • 10.10.12Օջալանի հովանավորին մահացած են գտել հյուրանոցումՋակարտայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հույն հայտնի զինավաճառի դին, ով կապված էր մի քանի սկանդալային անձանց ու գործերի հետ, մասնավորապես՝ քրդերի առաջնորդ Օջալանի:
16:59 • 10.10.12Սառա Բրայթմանը կթռչի տիեզերքԲրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Սառա Բրայթմանը Մոսկվայում հայտնել է իր և «Ռոսկոսմոս»-ի համագործակցության մասին, ըստ որի՝ նա դառնալու է հաջորդ տիեզերական զբոսաշրջիկը:
16:52 • 10.10.12Տարոն Մարգարյանի փեսան իր աշխատակիցներին վախեցնում է. Սիլվա Ադամյան«Ժողովի ժամանակ ասաց. «Սա ձեզ համար Եվրոպա չի, սա Հայաստանն է, եթե դեմոկրատական արժեքներ եք ուզում մեկնեք Եվրոպա»,- պատմում է Սիլվա Ադամյանը։
16:50 • 10.10.12Թունիսի մանկական ամսագրերից մեկում տպագրվել է «Մոլոտովյան կոկտեյլ»-ի պատրաստման տեխնոլոգիանՀոդվածը հրապարկվել է «Գիտելիքի անկյուն» սյունյակում և դրան նույնիսկ կցված են եղել գունագեղ նկարներ։
16:11 • 10.10.12Օսկանյանի գործը վատ է ՀՀ ժողովրդավարության և արդարադատության տեսանկյունից. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»,– ասել է դեսպանը:
15:58 • 10.10.12Պուտինը հետաձգել է այցը ԹուրքիաՌուսաստանի նախագահն այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Հավանաբար այցը կկայանա նոյեմբերին։
15:49 • 10.10.12ՆԱՏՕ-ն Ռուսաստանի առաջ անիրատեսական պայմաններ է դնում. ԼավրովՆախարարը հավելել է, որ դաշինքի ներկայացուցիչները փորձում են սովորական սպառազինությունների սահմանափակման շուրջ երկխոսությունը կապել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հետ։
15:33 • 10.10.12Pussy Riot-ի անդամներից մեկին ազատ են արձակելPussy Riot-ի երրորդ անդամի՝ Եկատերինա Սամուցևիչի դատավճիռը փոխվել է պայմանականի. նրան ազատություն են շնորհել հենց դատարանի դահլիճում։
15:06 • 10.10.12Ավտովթար Երևանում. կա մեկ զոհԲագրատունյաց-Արշակունյաց խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 71 RV 007 պետհամարանիշի, «Daewoo» մակնիշի Լ 3189 պետհամարանիշի և «Կամազ» մակնիշի 493 UL 28 պետհամարանիշի ավտոմեքենաները:
14:52 • 10.10.12Associated Press-ին քննադատել են Միթ Ռոմնիի սկանդալային նկարը հրապարակելու համարՎիճահարույց լուսանկարում թեկնածուն պատկերաված է կռացած վիճակով, իսկ նրա ետևում կանգնած է զարմանքից բերանը բացած աշակերտուհին։ Այս լուսանկարն արվել է հոկտեմբերի 8-ին։
14:46 • 10.10.12Թել Ավիվի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ՉԹՕ-ի պատճառովՏագնապի ազդանշանից հետո օդ են բարձրացվել կործանիչներ, սակայն պարզվել է, որ օբյեկտը թշնամու ինքնաթիռ կամ անօդաչու չէ և վտանգ չի ներկայացնում։
