Իրադարձային
-ից
-ը
21:06 • 09.10.12Ադրբեջանում 22 քաղաքացի է դատապարտվել «իրանական լրտես» լինելու համարԲաքուն Թեհրանին մեղադրում է լրտեսական գործունեության և Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Իրանը, Ադրբեջանին մեղադրում է իսլամատյացության և Իրանի դեմ Իսրայելի հետ համագործակցության համար:
20:53 • 09.10.12Վրաստանի արդարադատության նախարարը լքել է երկիրը և Ավստրալիայում է գտնվում«Վրացական երազանքից» արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածու Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ «նման քայլի կարող է դիմել միայն անպատասխանատու անձը»:
20:36 • 09.10.12ՉՍԵՂՄԵ՛Լ «lol is this your profile pic?» հղումը. Skype-ը զգուշացնում էՀղումը սեղմելուց հետո զոհի համակարգիչ է ներբեռնվում վիրուսը, որը խոցում է Windows-ով աշխատող համակարգիչները, որից հետո այն համանման հաղորդագրություններ է ուղարկում օգտատիրոջ ողջ կոնտակտային ցանկին:
20:14 • 09.10.12ՌԴ Օրենբուրգի մարզում պայթյուններից 100 զինծառայողի կյանք փրկած սպան 8 ժամ անց անվնաս է հայտնաբերվել էպիկենտրոնում (տեսանյութ)Զինամթերքի բեռնաթափման աշխատանքները ղեկավարող 26-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսեյ Տտիտովը գտնվել է սարսաձազդու պայթյունից 8 ժամ անց: Նա փրկվել է մի պայթյունից, որի հզոր ալիքը ոչնչացրել է բազմաթիվ շենքեր:
19:14 • 09.10.12ԱՄՆ-ն կաջակցի Ֆրանսիային՝ Մալիում ռազմական գործողություններ սկսելու դեպքում«Եթե Ֆրանսիան որոշի ռազմական գործողություններ իրականացնել Մալիում, ապա կարող է հույսը դնել ԱՄՆ-ի վրա»,- նրա խոսքերն է փոխանցում vz.ru-ն։
18:37 • 09.10.12Օբաման կարող է «նախընրտական» հարված հասցնել Իրանին.Foreign PolicyՀամաձայն Foreign Policy ամսագրի Վաշինգտոնի և Երուսաղեմի աղբյուրների՝ երկրները քննարկում են Իրանի միջուկային օբյեկտներին համատեղ «վիրահատական» հարված հասցնելու հարցը։
18:00 • 09.10.12Իրաքը 4.2 մլրդ դոլարի զենք կգնի ՌուսաստանիցԻրաքի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ վերջերս զենքի վաճառքի խոշոր պայմանագիր է ստորագրվել երկու երկրների միջև:
17:35 • 09.10.12Սաուդյան Արաբիայում տղամարդը ձերբակալվել է 1 073 կանանց հետ սիրային կապ ունենալու համարԹագավորության կրոնական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, երբ վերջինիս բջջային հեռախոսում նշված թվով կանանց հեռախոսահամարներ է հայտնաբերել։
17:32 • 09.10.12«Նուբարաշեն» ՔԿՀ–ի դռները փակ են լրագրողների համար. իրավապաշտպաններՑմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեժլումյանը ՔԿՀ-ի ղեկավարությունից առաջին վեց ամիսներին հինգ մերժում է ստացել, իսկ այս տարի արդեն երրորդ ամիսն է, որ ՔԿՀ
17:25 • 09.10.12Թուրքիան կշարունակի ընդունել Սիրիայի փախստականներին. Էրդողան«Մենք, ինչ է, պետք է փակե՞նք մեր դռները, թողնենք կանանց և երեխաներին, բոլոր անմեղներին այդ բռնակալի (Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի) ձեռքո՞ւմ»,- ասել է Էրդողանը։
17:07 • 09.10.12Աթենքում բողոքի ցույցեր են անցկացվում Մերկելի այցի դեմ (ֆոտո)Հունաստանի խորհրդարանի շենքը, վարչապետի նստավայրը, ինչպես նաև մոտակա փողոցները շրջափակված են հատուկ երկաթյա դարպասներով։
16:40 • 09.10.12Լեդի Գագան տեսակցել է Ասանժին Էկվադորի դեսպանատանըԵրգչուհու և Ասանժի հանդիպումը տևել է մոտավորապես 5 ժամ։ Հայտնի է, որ նրանք միասին ընթրել են և լուսանկարվել։
16:22 • 09.10.12Ահաբեկչություն Դամասկոսի ռազմական հետախուզության շենքի մոտ. կան տասնյակ զոհերՄահապարտ ահաբեկիչները հետախուզական ծառայության շենքին մոտեցրել են երկու ականապատ մեքենաներ և պայթեցրել դրանք։ Զոհվել են տասնյակ մարդիկ։
14:48 • 09.10.12Բան Կի Մունը Սիրիայի կառավարությանը կոչ է արել միակողմանի դադարեցնել կրակըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ կրակի դադարեցման հարցը քննարկելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնական անդամների և տարածաշրջանի երկրների հետ։
14:30 • 09.10.12Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում. ՌԴ դեսպան«Դուք կարծում եք՝ եթե փակեք ներկայացուցչությունը, մարդիկ չե՞ն գնա։ Արդյոք խնդիրը ներկայացուցչությա՞ն մեջ է»,-հարցրեց դեսպանը՝ նշելով, որ խնդիրը ոչ թե ներկայացուցչությունն է, այլ ինչ-որ այլ բան։
