Իրադարձային
-ից
-ը
15:46 • 05.10.12Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը երկարաձգվել էՀամաձայնագիրը փոխարինելու է գործող պայմանավորվածությանը, որի ժամկետն ավարտվում էր 2014 թ.-ին։ Նախորդ փաստաթուղթը ստորագրվել էր 1993 թ.-ի մայիսի 25-ին։
15:37 • 05.10.12Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» ցուցահանդեսի բացմանըՆախագահը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում ....
15:28 • 05.10.12Երևանում մեկնարկեց Հայ-թուրքական 4-րդ գործարար համաժողովը«Փորձում ենք ապացուցել, թե որքան փոխշահավետ է առևտրի լեգալացումը, ներդրումային դաշտի իրավական ձևակերպումը մեր երկրների միջև»,–ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։
14:58 • 05.10.1224 ժամում 29 թալիբ է սպանվել ԱֆղանստանումԱֆղանստանի ոստիկանությունն ու զինված ուժերը երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի հետ համատեղ միանգամից մի քանի նահանգներում ռազմական գործողություններ են իրականացրել թալիբների դեմ:
14:43 • 05.10.12Պուտինը Տաջիկստանի նախագահին դիպուկահար հրացան է նվիրել«Եվ քանի որ ծննդյան օրը չի կարելի ոչ մեկի մերժել, մենք կստորագրենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք կներկայացնեք մեզ»,- կատակել է Պուտինը։
14:38 • 05.10.12Վաշինգտոնում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձըՄիջոցառմանը ներկա են եղել Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ...
14:30 • 05.10.12Մենք բեկում ենք մտցնելու առողջապահության ոլորտում. Դերենիկ Դումանյան«Մենք գիտենք, որ մարդիկ դժգոհ են բուժծառայությունների որակից, դժգոհ են մատուցվող ծավալից, որ պետպատվերը հասցեական չէ»,– ասաց նա՝ չժխտելով, որ նախկինում ևս այս ոլորտում իրականացվել են բարեփոխումներ։
14:13 • 05.10.12Նովոսիբիրսկում Ջոբսին նվիրված հուշարձան կկանգնեցվի՝ սմարթֆոնների ցուցիչներով «զինված» խնձորենու տեսքովՀուշարձանն իրենից կներկայացնի մակինթոշ տեսակի իրական խնձորենի, որը կտնկվի 2 մետրանոց լուսավորված լամպի մեջ և «զինված» կլինի սմարթֆոնների հետ շփման համար նախատեսաված ցուցիչներով։
13:43 • 05.10.12Իվանիշվիլին The New Times-ին տված հարցազրույցում անդրադարձել է վրաստանաբնակ հայերին«Մենք՝ վրացիներս, այնքան տարօրինակ ենք, շատ կապված ենք մեր հողին։ Այ, օրինակ, մեզ մոտ ապրում են բազմաթիվ հայեր։ Զարմանում եմ՝ նրանց հայրենիքն անմիջապես կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում»,-ասել է նա։
13:00 • 05.10.12Մեծ Բրիտանիայում շրջված գլխով ոչխար է ծնվել (տեսանյութ)Իսկ տարօրինակ կենդանուն նկատել է անգլիացի Ալան ՄըքՆամարան, ով հանգստանում էր Միացյալ Թագավորության գյուղական շրջաններից մեկում։
12:57 • 05.10.12Ամերիկացի զբոսաշրջիկը կրակ է բացել Իսրայելի հյուրանոցներից մեկում՝ սպանելով 1 մարդուԻնչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, զբոսաշրջիկը խլել է հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի ատրճանակը, սպանել մի աշխատողի և փակվել համարներից մեկում։
12:36 • 05.10.12«Ժառանգության և «Ազատ դեմոկարտների» միջև լուրջ հակասություն չկա. Ռուբեն Հակոբյան«Հիմնական հակասություններ չկան, բայց որոշակի բացատրություններ պետք է տրվեն»,– ասաց Ռուբեն Հակոբյանը և չհերքեց, որ կուսակցության ղեկավարների միջև կան անձնական չլուծված հարցեր։
12:09 • 05.10.12Anonymous-ի անդամը մեղադրվում է FBI գործակալին սպառնալու մեջԲրաունի ձերբակալությունից անմիջապես հետո Anonymous-ը հրապարակել էր 13 վարկային քարտերի համարներ, որոնք, հավանաբար, պատկանում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։
11:46 • 05.10.12Apple Store-ը փակվել է Սթիվ Ջոբսի մահվան տարելիցի կապակցությամբApple Store- ը հաճախակի է ժամանակավորապես դադարեցնում իր աշխատանքը ներկայացված տեսականին թարմացնելու, ինչպես նաև կարևոր տեխնիկական ստուգումներ անցկացնելու համար։
11:44 • 05.10.12Գյումրիի երբեմնի գեղատեսիլ «Չերքեզի ձորը» նույնպես ոչնչացման սպառնալիքի տակ է (տեսանյութ)Մինչդեռ, քաղաքային իշխանությունների ուշադրության դեպքում «Չերքեզի ձորը» քաղաքի բնակչության համար կարող է վերածվել հրաշալի հանգստյան գոտու:
