Իրադարձային
-ից
-ը
00:39 • 05.10.12Հ.Քլինթոնը Սաակաշվիլիին հորդորել է դադարեցնել ԿԸՀ անդամների վրա ճնշումներըՎրաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ չորեքշաբթի և այսօր առավոտյան երկրի տարբեր շրջաններում արձանագրվել են «ընտրատեղամասերի հանձնաժաղավների անդամների վրա ճնշումների փաստեր»:
00:18 • 05.10.12ԱՄՆ–ում Bugatti-ն խորտակած տղամարդը դատարանի առաջ է կանգնել (տեսանյութ)Այժմ ապահովագրական ընկերությունիը Հաուզին մեղադրում է ապահովագրական խարդախության մեջ: Նա տեղյակ չէր, որ իր շքեղ հիպերմեքենան զուգահեռ ճանապարհով ընթացող մեքենայից նկարահանվում է:
23:53 • 04.10.12Թուրքական Անթալիա քաղաքում 3 ոստիկան է սպանվելԱնթալիայի ոստիկանության պարեկախմբի վրա, որը մոտոցիկլետներով էր երթևեկում, կրակ է բացվել ընթացող ավտոմեքենայից: Դեպքի վայրը արգելափակված է, կատարվում է որոնման և վնասազերծման գործողություն:
23:34 • 04.10.12Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը ցրել է երկրի խորհրդարանըԵրկրի խորհրդարանը ցրելու վերաբերյալ որոշումը միապետը կայացրել է զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնց մասնակիցները քաղաքական բարեփոխումներ են պահանջում:
23:14 • 04.10.12Թուրքիան մտադիր չէ Սիրիայի դեմ պատերազմ սկսել, հայտարարել է Էրդողանը«Մենք պատերազմ հրահրելու մտադրություն չունենք: Բայց թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը», - նշել է Էրդողանը:
23:00 • 04.10.12Թալանել են ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի բնակարանըԳողացված իրերի շարքում կան վզնոցներ, ապարանջան և թանկարժեք ժամացույցներ, որոնցից մի քանիսը արտադրվել է ֆրանսիական հայտնի Cartier ընկերության կողմից:
22:29 • 04.10.12Ռուս-ամերիկյան լրտեսական նոր սկանդալում ներքաշված է նաև մեկ հայԳործի հիմնական դերակատարներից մեկը` Ալեքսանդր Պոսոբիլովը ԱՄՆ-ում կացության իրավունք է ստացել 2008թ., մինչ այդ նա Ադրբեջանի քաղաքացի էր, որտեղ մինչ այժմ բնակվում են նրա կին ու դուստրը:
22:10 • 04.10.12Մոսկվայում սպանված Սերգեյ Բեգլարյանը «վարձու մարդասպան էր» (տեսանյութեր)«Ամեն բան արվել է այնպես, կարծես թե քիլլերները ցանկացել են ինչ որ մեկին նախազգուշացնել: Չափազանց ցուցադրական գնդակահարում է իրականացվել», - Life News-ին հաղորդել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
21:31 • 04.10.12Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 39 միավոր «Իլ-476» ինքնաթիռ է գնելՊուտինը նշել է, որ այս պատվերը ամենախոշորն է ռուսական ավիաարդյունաբերության պատմության ընթացքում և փաստացի նոր ինքնաթիռն է, որը ռուսական արդյունաբերությունը արտադրել է վերջին 21 տարիների ընթացքում:
20:44 • 04.10.12Եվրոպական դատարանի վճռով Կառավարությունը 31.000 եվրո փոխհատուցում կվճարի Գրիշա Վիրաբյանին«Եվրադատարանն այդ հոսքը (բողոքների-Tert.am) Հայաստանից ուզում է կոտրել և զգուշացնել Հայաստանին, որ գիտե՞ք ինչ, ուշադրություն դարձրեք այս հարցերին, բավակա՛ն է»,- ասաց փաստաբանը։
20:14 • 04.10.12Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանՀիմնականում դրանք լիբիական Զավիա և Զուվարա քաղաքների բնակիչներն են, որոնք պնդում են, թե մեծ ավանդ են ներդրել Կադաֆիի վարչակարգի դեմ պայքարում, սակայն այժմ իրենց շահերը ներկայացված չեն:
19:55 • 04.10.12Քաշաթաղում դանահակարություն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել էԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ...
18:13 • 04.10.12Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի պարգևներին արժանացածներին (լուսանկարներ)«Մենք պետք է կարողանանք հասնել ոչ միայն ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթության, այլև այն հասանելի դարձնենք բոլորին»,– ընդունելության ժամանակ իր ելությում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
17:57 • 04.10.12Եգիպտոսցի միլիարդատերն ազատազրկման է դատապարտվել՝ փողերի լվացման համարԵգիպտոսցի միլիարդատեր, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի շրջանի գործիչ Ահմեդ Էզզն ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման մեղադրանքով։ 2011թ.-ին նա ազատազրկվել էր կոռուպցիայի մեղադրանքով։
17:33 • 04.10.12Հալեպում օդուժի մասնակցությամբ բախումները շարունակվում են. դրանք ընթանում են հայկական թաղամասերի մոտ«Շրջաններ կան, որ տակավին օդուժի օգնությամբ զորքը կփորձե ընդդիմադիրները ուղղակիորեն զարնել։ Ինչ կվերաբերի մեր վնասներին՝ որպես գաղութ, մասնավոր նոր դեպքեր չունինք»,- Tert.am-ին ասաց Ժիրայր Ռեյիսյանը։
