Իրադարձային
-ից
-ը
17:51 • 28.09.12Ամերիկացին պատահաբար սպանել է իր 15-ամյա որդունԳիուլիանոն հանդիպել է սև դիմակով և հագուստով մարդու և կրակել, երբ վերջինս իրեն է ուղղել իր «փայլող զենքը»: Դեռահասի դին ոստիկանությունը հայտնաբերել է ճանապարհին:
17:49 • 28.09.12Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոցՍիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:
17:26 • 28.09.12Օլիմպիական խաղերի անվտանգությունն «ապահոված» բրիտանական G4S-ի ղեկավարներն ազատվել են աշխատանքիցG4S –ը ստացել էր 57 մլն ֆունտ սթերլինգ (92 մլն դոլար) Օլիմպիադայի անվտանգության աշխատակիցներ պատրաստելու ծառայությունների համար:
17:26 • 28.09.12Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում Մհեր Մկրտչյանի արձանը վնասելու կապակցությամբԱնհայտ անձի կողմից Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանին վնաս հասցնելու փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
17:00 • 28.09.12Մոսկվացի թոշակառու կինը ձերբակալվել է սիրեկանի կնոջ սպանությունը պատվիրելու համար2011թ. թոշակառու կինը վարձու մարդասպան է փնտրել սիրեկանի կնոջը սպանելու համար: Իրավապահ մարմինները, իմանալով այդ մասին, կնոջ հետ համագործակցելու են ուղարկում «կեղծ» մարդասպանի:
16:20 • 28.09.12Տոկիոյում ՉԺՀ դեսպանատուն վարչապետի անունից փամփուշտ են ուղարկելՃապոնիայի վարչապետի աշխատակազմը, ուր մեկնաբանությունների համար դիմել էին լրագրողները, միջադեպի հետ իրենց առնչությունը հերքել են:
16:13 • 28.09.12Մահացել է ՊՆ–ին պատկանող մեքենայում վթարված ևս մեկ զինվորՀարություն Կիրակոսյանը ստացել էր առավել ծանր վնասվածքներ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
16:13 • 28.09.12Կրեմլը հաստատել է Ցուկերբերգի այցը ՌուսաստանԸստ մամուլի քարտուղարի՝ Մեդվեդևն ու Ցուկերբերգը կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։
15:39 • 28.09.12«Ես գեյ եմ, ես մուսուլման եմ» ֆիլմը ծայրահեղական է ճանաչվել ՂըրղզստանումՂըրղզստանում ծայահեղական է ճանաչվել հոլանդացի ռեժիսորի ֆիլմը մուսուլման գեյերի մասին, սակայն սպառնացել սկսել են մարդու իրավունքների փառատոնի կազմակերպիչներին:
15:32 • 28.09.12Հայտնի են Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներըՀասարակական կազմերպություններից և լրատվամիջոցներից մրցանակը հանձնվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն և ...
15:17 • 28.09.12Մարսելի բնակիչները գնչուական ճամբար են այրելՍտացված տեղեկության համաձայն՝ ցրելու ընթացքում, որն արտոնագրված չէր իշխանությունների կողմից, բնակիչներն ուժ չեն գործադրել: Ոչ ոք չի տուժել, ձերբակալություններ չեն եղել:
15:13 • 28.09.12Իրաքի բանտային անկարգության հետևանքով 15 մարդ է զոհվելԻրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած բանտային անկարգության հետևանքով տասնյակ մարդկանց հաջողվել է փախուստի դիմել, այդ թվում՝ «Ալ Կաիդա»-ի առաջնորդների: Կան զոհեր ոստիկանների շրջանում:
15:07 • 28.09.12Ռուս զինվորներին կկերակրեն սխտորով և կարգելեն շարային երգեր երգելՀաղորդվում է նաև, որ զինվորների ճաշացանկում կընդգրկվեն նաև սոխ և սխտոր, իսկ տարածքը կօդափոխվի օրական յոթ անգամ:
15:00 • 28.09.12Լեհաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սմոլենսկի ավիավթարի զոհերի հարազատներիցԽորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ Տուսկը ներողություն է խնդրել հարազատներից ոչ միայն աղետի, այլ նաև մարմինների ճանաչման գործընթացի ժամանակ հասցված տառապանքների համար:
14:38 • 28.09.12Հալեպում հայուհի է զոհվել` դստեր հետ. թեթև վնասվել է նաև Կիլիկյան վարժարանի շենքըԶոհված հայուհին Մարիա Աղազարյանն է, ով ամուսնացած էր տեղացի քրիստոնյայի հետ և հայ համայնքի ներկայացուցիչ չի համարվում: Այդ է պատճառը, որ Առաջնորդարանը նրա մահվան լուրն ուշ է ստացել:
