Իրադարձային
-ից
-ը
09:51 • 11.06.12Մոսկվայում Հայաստանի 2 քաղաքացիների վրա կրակ են բացելԱնհայտ անձանց և հայերի միջև բռնկված վեճը վերաճել է ծեծկռտուքի, որից հետո խուլիգանները տրավմատիկ ատրճանակ են գործադրել: Հայերից մեկը վնասվածք է ստացել ոտքին, մյուսը` ստամոքսի հատվածում:
09:36 • 11.06.12Նիգերիայում եկեղեցիների վրա հարձակումներ են տեղի ունեցել. 7 զոհԱհաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը, որը վերջին տարիների ընթացքում Նիգերիայի եկեղեցիների և այլ կառույցների վրա բազմաթիվ հարձակումներ է գործել:
09:22 • 11.06.12Հնդիկ զինվորականը ԱՄՆ-ում սպանել է իր ընտանիքինՀնդկաստանի բանակի մայորը զանգել է ամերիկյան ոստիկանություն և տեղեկացրել, որ 4 մարդու է սպանել ու պատրաստվում է ինքնասպանություն գործել:
09:18 • 11.06.12Իսրայելի Կնեսեթում վաղը կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցըՆախաձեռնության հեղինակը Meretz ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչ Զահավա Գալ-Օնն է: Քննարկումից հետո այն կտեղափոխվի Կնեսեթի տարբեր հանձնաժողովների օրակարգ:
09:11 • 11.06.12Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է անցկացվելՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է ձայների 35%-ը, իսկ ազգայնական «Ազգային ճակատը»՝ Մարին լե Պենի գլխավորությամբ՝ մոտ 14%-ը:
08:27 • 11.06.12Թուրք դպրոցականների քննական թեստերում հակահայկական հարց է եղել8-րդ դասարանի քննություններում հայերը և հույները դարձյալ որպես «դավաճաններ» են որակվել: Քննություն է հանձնել մոտ երկու միլիոն դպրոցական:
00:30 • 11.06.12Նոբելյան մրցանակի գումարը 20%-ով կկրճատվի. պատճառը ճգնաժամն էՀիմնադրամի ղեկավարությունը ասում է, որ տնտեսության ոչ բաչվոք վիճակի պատճառով Նոբելյան հանձնաժողովների գործունեությունը գերազանցել է ներդրումներից ստացած եկամուտը:
23:50 • 10.06.12Իսպանական այգում զոմբիները գրոհում են 25 եվրոյով (լուսանկարներ)Բարսելոնի մերձակայքի ազգային զբոսայգում «զոմբիների մրցավազք» է կազմակերպվել: Մուտքի համար 25 եվրո վճարած մասնակիցը պետք է 5 կմ վազի` փախչելով իրեն հետապնդող զոմբիների խմբերից:
23:21 • 10.06.12ԱՄՆ-ում հրեային ազատել են աշխատանքից՝ երկար մուրուքի պատճառովԼիցմանը հասիդ է և հավատում է, որ մորուք կտրելն արգելված է Աստծո կողմից: Իսկ Նյու Յորքի ոստիկանությունը պահանջում է իր աշխատակիցներից սափրված լինել:
22:15 • 10.06.12Volvo S60-ի «լիցքավորված» տարբերակը կմրցակցի BMW M3-ի հետ 500 ձիաուժանոց շարժիչովՆորույթը, որը արդեն կարգվել է որպես BMW M3-ի մրցակից, կստանա 8 գլանային 500 ձիաուժ հղորությամբ շարժիչ և լիաքարշակ համակարգ: Շուտով Volvo S60 Polestar-ը կհայտնվի շուկայում:
21:25 • 10.06.12ԱՄՆ իշխանությունները 190 մանկապիղծի են ձերբակալել տարբեր երկրներում և դրանով փրկել 18 երեխայիՁերբակալությունների մեծ մասը ԱՄՆ-ում է տեղի ունեցել, բացի այդ, ձերբակալություններ են տեղի ունեցել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում և Ֆիլիպիններում:
21:00 • 10.06.12Ուորեն Բաֆետի հետ ընթրիքի համար 3,5 մլն դոլար են վճարել և բացարձակ ռեկորդ սահմանելԸնդհանուր առմամբ «Ընթրիք Բաֆետի հետ» ակցիան Glide Foundation-ին 11,5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, իսկ աճուրդի հաղթողները հիմնականում նախընտրում են անանունություն պահպանել:
20:10 • 10.06.12Հունաստանի աջ ծայրահեղականների ղեկավարը թուրքական եթերից պահանջել է հետ վերադարձնել ՍտամբուլըՀունաստանի աջ ծայրահեղական «Ոսկյա Արշալույս» կուսակցության ղեկավար Նիկոս Միխալոլիակոսը հայտարարել է, որ ապագայում հույները պետք է հետ վերցնեն իրենց հնագույն մայրաքաղաքը` Ստամբուլը:
17:02 • 10.06.12Մեքենայի ղեկին բջջայինով հաղորդագրություն գրելու համար ամերիկացի երիտասարդին 1 տարով ազատազրկել ենՀաղորդագրություն գրելու պատճառով շեղվել է ճանապարհից ու դուրս եկել հանդիպակած մաս, ինչի հետևանքով նրա մեքենան բախվել է 55-ամյա Դոնալդ Բոուլիի մեքենային, որը մի քանի օր անց մահացել էր:
15:48 • 10.06.12Այսօր լրանում է Օշի դեպքերի 2-րդ տարելիցը2010թ.-ի հունիսի 10-14-ն այս քաղաքում տեղի ունեցած էթնիկ զանգվածային բախումների զոհ դարձավ ավելի քան 430 մարդ, մոտ 2 հազարն էլ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
