Իրադարձային
-ից
-ը
09:09 • 25.05.12Աբովյանում իր տանը հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դինԱրտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 24-ին, ժամը 17.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տարտուի ...
08:59 • 25.05.12Եգիպտոսի նախագահական ընտրություններում առաջատարը մուսուլման եղբայրների թեկնածուն էԵգիպտոսում նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով առաջատարներ են Մուսուլման եղբայրներ շարժման թեկնածու Մուհամեդ Մուրսին և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը:
08:36 • 25.05.12Շվեյցարական Ալպերում ուղղաթիռ է կործանվելԵնթադրվում է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Վթարի պատճառներն անհայտ են: Թե ինչ ուղղաթիռ է եղել և այլ մանրամասներ չեն հաղորդվում:
05:31 • 25.05.12Թուրքիայում Վրաստանի 3 քաղաքացի է թունավորվել և մահացելԱլկոհոլային ինտոկսիկացիա էին ստացել Ստամբուլում գտնվող Վրաստանի 4 քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին իրենցից մեկի ծննդյան օրը նշելու: Նրանցից երկուսը` Ուչա Բերիձեն և Գոչա Մարշանիյան, մահացել են տեղում:
03:38 • 25.05.12Երկուշաբթի Երկրից ոչ հեռու աստերոիդ կանցնիԱստղագետների տվյալներով, մասիսի 28-ին՝ Գրինվիչի ժամանակով 16:18-ին (20:18՝ Երևան), 2012 KP24-ը Երկիր մոլորակի մոտով կանցնի 0,00037 աստղագիտական միավոր հեռավորության վրա, որը կազմում է 56,04 հազար կմ:
00:53 • 25.05.12ԱՄՆ կրճատել է Պակիստանին տրամադրվող օգնությունը՝ Ուսամա բեն Լադենին հայտնաբերած բժշկի դատավճռի պատճառով«Պակիստանը մեզ պետք է, և մենք էլ պետք ենք Պակիստանին: Սակայն մեզ երկակի խաղեր վարող Պակիստան պետք չէ», - ասել է օրենսդրական փոփոխության հեղինակ, սենատոր Լինդսի Գրեմը:
23:42 • 24.05.12Դանիացի նախկին բռնցքամարտիկը 101-ամյա հասակում վրաերթի է ենթարկվել 91-ամյա կնոջ կողմից (տեսանյութ)Հաղորդվում է, որ նույնիսկ այդ` ավելի քան մեկդարյա տարիքում, Յենսենը շարունակում էր ղեկավարել իր կողմից 60 տարի առաջ հիմնված ֆոտոստուդիան և հետաքրքրվում էր բռնցքամարտով:
23:34 • 24.05.12Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային հրթիռի նոր մեկնարկային կայան է կառուցումԿառուցվող մեկնարկային կայանը նախատեսված է միջմայրցամաքային հրթիռներ բաց թողնելու համար, որոնք կարող են ԱՄՆ-ի տարածք հասնել:
23:07 • 24.05.12Թեհրանի և «վեցյակի» ներկայացուցիչները հաջորդ բանակցությունները կանցկացնեն Մոսկվայում երեք շաբաթիցՔ. Էշթոնը «վեցյակի» և Իրանի ներկայացուցիչների՝ այսօր ավարտված հանդիպումից հետո հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հաջորդ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում:
22:45 • 24.05.12Անգլիա - Բելգիա հանդիպման ժամանակ կփորձարկվի գոլի արձանագրման նոր տեխնոլոգիանՓորձարկումը կկայանա ՈՒԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից անկախ: Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցներից այդ հանդիպմանը ներկա պաշտոնյաներից ոչ մեկ ծրագրին հետևելու հնարավորություն չի ունենա:
20:49 • 24.05.12Նորածինը ողջ է մնացել՝ մեկ օր աղբանոցում անցկացնելուց հետո (տեսանյութ)Մախաչկալայի կենտրոնի աղբանոցներից մեկում հայտնաբերել են նորածին մի տղայի: Մայրը նրան փաթաթել էր պոլիէթիլենե տոպրակի մեջ՝ հույս ունենալով, որ երեխան կմեռնի:
20:12 • 24.05.12Դաղստանում գյուղ է այրվում. բնակիչները տարհանվում ենՀրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մի քանի մարտական հաշվարկ: Հրդեհի բռնկման պատճառն անհայտ է: Խուտրախ գյուղը գտնվում է Վրաստանի հետ սահմանին, որտեղ բնակվում է մոտ 340 մարդ:
19:02 • 24.05.12ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ–ին, որը կոալիցիա կկազմի ՕԵԿ–ի հետ. ԳՄ նիստն ավարտվեց (տեսանյութեր)Նիստին մասնակցելու համար այստեղ է ժամանել ՀՀԿ ողջ վերնախավը՝ այդ թվում և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։
18:51 • 24.05.12Հարավային Օսիայում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվելՎրացիների ազատ արձակման հարցը կբարձրացվի Կովկասում անվտանգության ժնևյան խորհրդակցությունների հերթական հանդիպմանը, որը կանցկացվի վաղը, վրաց- հարավօսական սահմանին:
18:31 • 24.05.12Թուրքական ռազմական ինքնաթիռից թռիչքի ժամանակ հրթիռային սարք է ընկելԹուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` չի բացառվում հրթիռային սարքում պայթուցիկ նյութի առկայությունը: Այս կապակցությամբ, տարհանվել են 10-15 տների բնակիչներ:
