Իրադարձային
-ից
-ը
20:40 • 22.01.12Թալիբները տարածել են պակիստանցի զինվորականների գնդակահարման տեսանյութըԹալիբան շարժումը տեսանյութ է տարածել, որում ներկայացված է 15 պակիստանցի զինվորականների գնդակահարությունը, որոնց գերի էին վերցրել 2011-ի դեկտեմբերին
19:45 • 22.01.12Կոսովոյի ալբանացիները կրկին արգելափակում են Սերբիայի սահման տանող ճանապարհներըԿոսովոյի ալբանացիների «Ինքնորոշում» ընդդիմադիր արմատական շարժումը նորից արգելափակել է Կոսովո-Սերբիա սահման տանող ճանապարհները
19:37 • 22.01.12Ֆրանսիայի կրթության նախարարի կինն ինքնասպանություն է գործել
18:27 • 22.01.12Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 91 տարեկանԲաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
17:08 • 22.01.12ԱՄՆ-ը սպառնացել է մինչև հունվարի վերջ փակել Սիրիայում իր դեսպանատունըԱվելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է սիրիական կառավարությանը ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու պահանջով` կապված «երկրում իրավիճակի վատթարացմամբ»:
16:14 • 22.01.12Սիբիրյան ցրտերը հասել են Իրաք. կյանքը Բաղդադում կաթվածահար է եղել50 աստիճան տաքության սովոր երկրում ցրտերը կաթվածահար են արել կյանքը: Բաղդադի փողոցները դատարկ են, նույնիսկ բացակայում են թափառական առևտրականները: Մարդիկ վառելանյութ փնտրում տաքանալու համար:
15:37 • 22.01.12Նիգերիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 215-իՊայթյունների ու փոխհրաձգության հետևանքով Կանո քաղաքը «թաղվել» է դիերի մեջ: Անվտանգության ուժերի զինված աշխատակիցները պարեկային ծառայություն են իրականացնում քաղաքի փողոցներում:
14:32 • 22.01.12Ֆինլանդիայում նախագահական ընտրություններ ենՆախագահական մրցավազքի ֆավորիտ է համարվում չափավոր պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցության 63-ամյա թեկնածու Սաուլի Նիինիստոն: Հարցման համաձայն` նրան է նախընտրում բնակիչների մոտ 29 տոկոսը:
13:10 • 22.01.12Կիսամերկ ճապոնացին փորձել է կայսեր հետ հանդիպել` ստորգետնյա ճանապարհովԱյն հարցին, թե որն է հանդիպման նպատակը, տղամարդը պատասխանել է. «Ես եկել եմ կայսեր հետ հանդիպելու համար»:
11:31 • 22.01.12Խորվաթիայում Եվրամիությանն անդամակցության հանրաքվե է անցկացվումՀանրաքվեի նախնական արդյունքների մասին կհայտարարվի ավարտից ընդամենը մեկ ժամ անց: Եվրամիության անդամ դառնալու որոշման համար անհրաժեշտ է ընտրողների կեսից ավելիի ձայնը:
11:07 • 22.01.12Սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսի արվարձանը. կան զոհերԲռնությունների նոր ալիքի մասին հաղորդագրությունները ստացվում են Արաբական պետությունների լիգայի դիտորդների` Սիրիայում իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստման ֆոնին: Փաստաթուղթը կներկայացվի այսօր:
10:45 • 22.01.12Իրանի ափերի մոտ ուղևորատար նավ է խորտակվելՆավում գտնվել է 22 մարդ: Նրանցից յոթին հաջողվել է փրկվել, մյուսների ճակատագիրն անհայտ է: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
10:24 • 22.01.12Բոնիի ու Քլայդի զենքը վաճառվել է 210 հազար դոլարովՔանզաս Սիթիի աճուրդում Բոնի Փարքերի և Քլայդ Բերոուի զենքը վաճառվել է 210 հազար դոլարով: Թոմփսոնի ինքնաձիգի և «Վինչեսթեր» որսորդական հրացանի տերը ցանկացել է անհայտ մնալ:
10:05 • 22.01.12Գինգրիչի ցնծությունն ու Ռոմնիի հիասթափությունը. ԱՄՆ-ի հանրապետականները նախագահի թեկնածու են ընտրումՀարավային Կարոլինայի բնակչությունը բացասաբար է տրամադրված Ռոմնիի լիբերալիզմի հանդեպ: Մեկ այլ բացասական կողմ է համարվում Ռոմնիի` մորմոն լինելը:
20:50 • 21.01.12Չինաստանի իշխանությունները լրագրողներին կտտանքների են ենթարկել`վախենալով հեղափոխություններիցIFJ զեկույցի համաձայն, չինական մամուլի առնվազն 16 աշխատակից հեռացվել է աշխատանքից, իսկ մի շարք պարբերականներ փակվել են իշխանությանը չգոհացնող նյութերի համար:
