«Ֆորսաժ-7»-ը 2015թ. ամենաշատ ներբեռնված ֆիլմ է ճանաչվել
2015 թվականին համացանցից զարտուղի ճանապարհով ամենաշատ ներբեռնված ֆիլմ է ճանաչվել հոլիվուդյան «Ֆորսաժ-7»-ը, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն` հիմնվելով Exipio ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքների վրա։
Սիրված ֆիլմաշարի 7-րդ հատվածը, որում խաղում են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմն ու Դուեյն Ջոնսոնը, այս տարվա ընթացքում համացանցից ներբեռնվել է 44.8 մլն անգամ։
Ապօրինի ներբեռնումների քանակով 2-րդ և 3-րդ տեղերում են հայտնվել «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» և « Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմերը` 42 և, համապատասխանաբար, 37 մլն ցուցանիշներով:
Ոլորտի մասնագետներն արձանագրել են, որ նախորդ տարիների համեմատ 2015թ. ֆիլմերի ապօրինի ներբեռնումների ծավալը զգալիորեն ավելացել է։







