Մեծերի համար ֆիլմեր, ձերբակալություն և անսահման սեր երաժշտության հանդեպ. 9 փաստ Քանյե Ուեսթի մասին` նրա 40–ամյակի առթիվ

14:52 • 08.06.17

 

Ռեփեր, երգիչ, դիզայներ, բիզնեսմեն և ամենահայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին. այսօր Քանյե Ուեսթի ծննդյան օրն է, նա դառնում է 40 տարեկան:  Շատերը կարծում են, որ ամեն բան գիտեն Քանյեի մասին, սակայն իրականում կա մի քանի փաստ, որոնց մասին քչերը գիտեն:

 

Քանյեի ծննդյան առթիվ peopletalk-ը ներկայացնում է 9 փաստ, որոնք լավագույնս են բնութագրում ռեփերին.

 

1.      2002 թվականին Քանյեն ավտովթարի է ենթարկվել: Ռեփերը բազմաթիվ լուրջ վնասվածքներ էր ստացել, սակայն խնդրել էր, որպեսզի հիվանդասենյակում երաժշտական գործիքներ լինեն, որ կարողանա երաժշտություն գրել:

 

День рождения Канье Уэста

 

2.      Քանյեն չի թաքցնում, որ բազմիցս մտածել է մեծերի համար ֆիլմերում նկարահանվելու մասին, սակայն հետո սկսել է երաժշտությամբ հետաքրքրվել:

 

 

3.       Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Քանյեն խոստովանել է, որ երգը գրել, ավարտելուց հետո ավելի մեծ հաճույք է ստանում, քան ինտիմ հարաբերություններից:

 

 

4.       Չնայած Քանյեն ինքնասիրահարվածի համբավ ունի, ներքուստ նա նուրբ ու զգայուն է: South Park մուլտֆիլմում նրան ինքնասիրահարված ու գոռոզ էին ներկայացրել, իսկ նա հուզիչ գրառում էր արել. «Ինձ համար միևնույն չէ այս ամենը: South Park-ը նեղացրել է ինձ, քանի որ ես այլևս եսասեր ու գոռոզ չեմ: Ես հասկացել եմ, որ սխալ էի և այժմ այլ կերպ եմ ապրում»:

 

 

5.       Մինչ Yeezy բրենդը ստեղծելը, Քանյեն համագործակցում էր A.P.C. բրենդի հետ: Համատեղ հավաքածուն միայն մեկ սպիտակ շապիկից էր բաղկացած, որը կոչվում էր Hip-Hop T-shirt ու 120 դոլար արժեր:

 

 

6.       Քանյե Ուեսթի կարգախոսն է. «Կյանքը ոչինչ չի կարող խոստանալ, բացի մահից»:

 

День рождения Канье Уэста

 

7.       2000 թվականին Քանյեին ձերբակալել են Office Max պրինտեր գողանալու համար, սակայն հետագայում պարզվել է, որ ռեփերը պարզապես շատ նման էր հանցագործին:

 

 

8.       Քանյե Ուեսթը պնդում է, որ հատուկ հիվանդություն ունի, որի շնորհիվ կարողանում է տեսնել ձայնը:

 

 

9.       Եվ վերջում, սուահլի լեզվից թարգմանաբար «Քանյե» նշանակում է «միակ և անկրկնելի»:

 

День рождения Канье Уэста