Մենչի դստեր՝ 18-ամյա Էլինայի նշանդրեքն ԱՄՆ-ում և Սարգիս Եղիազարյանի երգը՝ նվիրված նրան

16:09 • 08.04.22

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան, երեկ նշանվել է։ Մենչը հրապարակում է արել օրվանից։

Երգիչ Սարգիս Եղիազարյանն Էլինայի համար անվանական երգ է կատարել, որի ժամանակ էլ սիրելին մատանի է նվիրել 18-ամյա աղջկան և ամուսնության անակնկալ առաջարկություն արել։

«Շնորհավոր իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ, շա՜տ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մենչը։ Երեկոյի ընթացքում երգել է նաև Քրիստինե Պեպելյանը։

Նշենք, որ Tert.am Life-ի LIFEROOM  նախագծի շրջանում Մենչը խոսել էր դստեր՝ ընկեր ունենալու մասին և ասել, որ խոսակցությունները, թե Էլինայի նշանածը մեծահարուստ է, չեն համապատասխանում իրականությանը։ «Հեքիաթ է։ Խոսելով չենք հասկանում, որ կարող ենք նեղացնել երեխային։ Բոլորի պես աշխատող, ապրող մարդիկ են»,- ասել էր նա։

Անդրադառնալով իր ապրումներին՝ Մենչը խոստովանել էր, որ դժվարությամբ է ընդունել աղջկան այլ ընտանիք ճանապարհելու մտքի հետ։ «Ես շատ ծանր եմ տարել, 4 օր չեմ քնել»,- խոստովանել էր նա։

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Armen Petrosyan (@mench.petrosyan)