25 տարեկանում կյանքից հեռացել է «Էյֆորիա» ֆիլմի աստղ Անգուս Կլաուդը
«Էյֆորիա» հեռուստասերիալից հայտնի դարձած Անգուս Կլաուդը մահացել է 25 տարեկանում։ Այս մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մեկ շաբաթ առաջ մահացել է դերասանի հայրը և հարազատների խոսքով, չի կարողացել վերապրել կորուստը։
«Այսօր մենք պետք է հրաժեշտ տանք անհավանական մարդու: Որպես նկարիչ, ընկեր, եղբայր ու որդի, Անգուսը առանձնահատուկ էր բոլորիս համար: Միակ մխիթարանքն այն է, որ Անգուսն այժմ վերամիավորվել է իր հոր հետ, ով նրա լավագույն ընկերն էր»,- ասել են նրա մտերիմները TMZ-ին:







