Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ Չեխիայում
Ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը կներկայացվի Չեխիայում։ Հոկտեմբերի 4-ին Kino 35 կինոդահլիճում, Պրահայի Ֆրանսիական ինստիտուտում կկայանա ֆիլմի չեխական պրեմիերան։
Ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սովետական Հայաստանում, ներկայացնում է ամերիկահայ վերատաղի պատմությունը, ով անարդարացիորեն բանտարկված լինելով՝ գտնում է գոյատևելու և ազատության զգացում ունենալու իր ուղին՝ փոքրիկ ուրախությունների ու մարդկային ոգու տոկունության միջոցով։
Պրեմիերային կմասնակցի ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանն, ով պատասխանելու է նաև հանդիսատեսի հարցերին։
Միջոցառումն իրականացնում է հայ-չեխական ČARM կազմակերպությունը։
«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատոր՝ Գասեմ Էբրահիմյան, երաժշտությունը` Անդրանիկ Բերբերյանի։ Մոնտաժողներ՝ Մայք Սոլեմ, Մայքլ Գյուրջյան։ Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։












