Հակերային հարձակում. գողացել են PlayStation–ի 77 մլն օգտատերերի անձնական տվյալները
Sony ընկերությունն իր PlayStation համաշխարհային ցանցի օգտատերերին զգուշացրել է, որ նրանց անձնական տվյալները, այդ թվում՝ կրեդիտային քարտերը, հակերային հարձակման արդյունքում հնարավոր է, որ գողացված լինեն։
Sony–ն մեկ շաբաթ առաջ անջատել էր PlayStation Network–ին մատչումը, սակայն միայն երեկ է հայտարարություն տարածել կատարվածի վերաբերյալ։
Sony ընկերության եվրոպական մասնաճյուղի մամուլի ծառայության ղեկավար Նիք Քապլինը PlayStation պաշտոնական բլոգում հրապարակած հայտարարության մեջ ասվում է , որ «2011թ. ապրիլի 17–19–ին PlayStation Network–ի և Qriocity–ի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը չի պահպանվել, ինչի պատճառը մեր ցանցի մեջ ապօրինի ներթափանցումն էր»։
Ըստ ընկերության՝ գողացվել են օգտատերերի հետևյալ անձնական տվյալները՝ բնակության հասցեն, էլեկտրոնային հասցեն, ծննդյան տարեթիվը և PlayStation Network կամ Qriocity ցանցեր մտնելու ծածկագիրը։
«Եթե դուք ներկայացրել եք ձեր կրեդիտային քարտերի տվյալները PlayStation Network կամ Qriocity համակրգերի միջոցով, ապա մենք պարտավոր ենք զգուշացնել, որ ձեր քարտի համարը (բայց ոչ անվտանգության կոդը) և նրա ժամկետի լրացման տարեթիվը նույնպես կարող են գողացված լինել»,–ասվում է հայտարարության մեջ։
PlayStation Network ցանցի օգտատերերի քանակն ամբողջ աշխարհով մեկ կազմում է 77 մլն մարդ, հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։










