Թողարկվել է Google Chrome 11-ը

16:36 • 28.04.11

Google ընկերությունը թողարկել է Chrome 11 դիտարկչի ստաբիլ տարբերակը, որն ապահովում է ձայնը տեքստի վերածող ծրագրային ինտերֆեյս (API): Մշակողներն այսուհետ կկարողանան վեբ-հավելվածներում տեղադրել այդ ֆունկցիան, որն արդեն մասամբ գործում է Google Translate-ում, սակայն դեռևս միայն անգլերեն լեզվով:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ստաբիլ տարբերակում վերացվել են մոտ 25 խոցելիություններ, որոնց մի մասն ուներ վտանգավորության բարձր աստիճան:

Վիդեոադապտերնեի շնորհիվ դիտարկիչն ապահովում է նաև 3D CSS, ինչը թույլ է տալիս կայքերին ավելացնել եռաչափ էֆեկտներ:

Թողարկվել է Google Chrome 11-ը