Թուրք հաքերները կոտրել են հայկական և ֆրանսիական կայքերը. թուրքական ԶԼՄ–ներ

12:20 • 30.04.11

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք հաքերները հերթական հարձակում են իրականացրել ֆրանսիական և հայկական մի շարք կայքերի վրա։

«Ի պատասխան ապրիլի 24–ին Ֆրանսիայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ թուրքական դրոշի այրման՝ «1923 թուրքական խումբ» անունը կրող հաքերների թիմը հարձակում է իրականացրել հայկական և ֆրանսիական մի շարք կայքերի վրա և վնասել դրանք»,– նշում է «Դողանը»։

Սակայն թուրքական ԶԼՄ-ները որևէ տեղեկություն չի հայտնում այն մասին, թե կոնկրետ որ կայքերի դեմ է իրականացվել հարձակումը։

Թուրք հաքերները կոտրել են հայկական և ֆրանսիական կայքերը. թուրքական ԶԼՄ–ներ