RIM-ը ներկայացրել է երկու նոր BlackBerry սմարթֆոն ու նոր ՕՀ

14:51 • 03.05.11

Research In Motion ընկերությունը Ֆլորիդայում կայացած կոնֆերանսին ներկայացրել է երկու նոր BlackBerry սմարթֆոն՝ Bold 9900 և 9930, որոնք ունեն սենսորային էկրան ու 1,2 Գհց հաճախությամբ պրոցեսոր: Սմարթֆոններն ապահովում են նաև Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 2.1+EDR, aGPS և NFC:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Liquid Graphics սենսորային էկրանն ունի 2,8 դյույմանոց անկյունագիծ, 640 x 480 թույլատրություն: Երկու սարքերն էլ համալրված են թվային կողմնացույցով ու 5մպ տեսախցիկով, որը նկարում է 720p ֆորմատով հոլովակներ:

Իսկ նոր BlackBerry OS 7 օպերացիոն համակարգն ունի նորացված գրաֆիկական ինտերֆեյս, վեբ-ստանդարտների կատարելագործված ապահովում:

BlackBerry Bold 9900-ը և 9930-ը վաճառքի կհանվեն ս.թ. ամռանը: Սմարթֆոնների գինը չի հաղորդվում: Engadget-ի փոխանցմամբ՝ նոր ՕՀ-ը համատեղելի կլինի միայն նոր սմարթֆոնների հետ:
 

RIM-ը ներկայացրել է երկու նոր BlackBerry սմարթֆոն ու նոր ՕՀ