Google-ը թույլ է տալիս տեսակավորել նկարները՝ ըստ կոնկրետ թեմաների

11:34 • 10.05.11

Google-ի նկարների որոնումը համալրվել է ևս մեկ ֆունկցիայով. նկարներ որոնելիս «sort by subject»-ը ընտրելու դեպքում արդյունքները կբաժանվեն մի քանի կատեգորիաների: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Օրինակ՝ «London» փնտրելիս արդյունքները կտեսակավորվեն հետևյալ կերպ՝ London Eye, Big Ben, London Bridge և այլն: Pcnews.am-ը տեղեկացնում է, որ ֆունկցիան հնարավոր է՝ դեռևս ակտիվացած չլինի որոշ օգտագործողների մոտ, քանի որ այն պաշտոնապես գործարկվելու է մյուս շաբաթվա ընթացքում:

 

Google-ը թույլ է տալիս տեսակավորել նկարները՝ ըստ կոնկրետ թեմաների