Շուկայում կհայտնվեն Google Chrome գործառնական համակարգով նոթբուքեր
Ամերիկյան Google ընկերության հիմնադիրներից Սերգեյ Բրինը հայտնել է, որ հունիսին կմեկնարկի Google Chrome գործառնական համակարգով նոթբուքերի վաճառքը։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Google–ի նոթբուքերն արտադրելու են Samsung և Acer ընկերությունները, իսկ նորույթի գործառնական համակարգն իրենից ներկայացնելու է վեբ–բրաուզեր՝ օֆիսային առանցքային ներդիրներն օգտագործելով համացանցի միջոցով՝ չպահպանելով դրանք կոշտ սկավառակի վրա։
Google–ի կարծիքով՝ դա կխնայի համակարգիչների ժամանակն ու ռեսուրսները, որոնք օգտագործվում են ներդիրների նորացման և կարգավորման, ֆայլերի պահուստային կրկնօրինակների պահպանման և հակավիրուսային պաշտպանության համար։
«Համակարգիչը կառավարելու բարդությունները խանգարում են օգտատերերին։ Chromebook–ը նոր հաստատուն մոդել է, որը չի ծանրաբեռնի ձեզ»,–ասել է Բրինը։










