7-րդ սերնդի iPod-ը կունենա տեսախցիկ
Apple-ի հաջորդ սերնդի iPod nano նվագարկիչը կունենա 1,3 մպ թույլատրությամբ նկարող տեսախցիկ: Այս մասին են վկայում թայվանական tw.apple.pro տեխնոբլոգի հրապարակած նկարները:
Իսկ Apple Insider-ը հաղորդում է, որ նոր nano-ի չափերը չեն փոխվի: Ներկայիս՝ 6-րդ սերնդի նվագարկիչը չունի տեսախցիկ, իսկ 5-րդ տարբերակը միայն նկարում է հոլովակներ և ոչ թե նկարներ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, iPod nano-ի վեցերորդ սերնդի նվագարկիչը թողարկվել է 2010թ. սեպտեմբերին: Սարքն ունի 1,54-դյույմանոց էկրան՝ 240х240 թույլատրությամբ:
iPod nano 6G-ն արժե մոտ 150 դոլար:










