ԱՄՆ–ում ներկայացվել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը
Ամերիկյան համակարգչային Hewlett-Packard ընկերությունը ներկայացրել է Wi-Fi անլար համակարգով աշխատող համակարգիչների համար նախատեսված աշխարհում առաջին մկնիկը՝ Wi-Fi Mobile Mouse–ը։ Այս մասին հայտնում է Kp.ru կայքը։
Մկնիկի միացման համար USB հարմարակցիչ անհրաժեշտ չէ. սարքը օգտագործում է համակարգչի մեջ տեղադրված Wi-Fi մոդուլը։
Մկնիկն առանց լիցքավորման կարող է 9 ամիս աշխատել (երկու անգամ ավելի շատ, քան Bluetooth–ի մկնիկը)։
Wi-Fi Mobile Mouse աշխատում է մոնիտորից մոտ 9 մետր հեռավորության վրա: Այն կարգավորման 5 կոճակ ունի, որոնք կարող են փոխարինել ստեղնաշարի վրա հաճախ օգտագործվող կոճակներին։
Մկնիկը ԱՄՆ–ում վաճառքի կհանվի այս տարվա հունիսին և կարժենա մոտ 50 դոլար։










