Wall Street–ը մտնում է սոցիալական կայքեր

14:46 • 17.06.11

Ամերիկյան խոշոր ֆինանսական ընկերություններն սկսում են մարդկանց հետ շփվել սոցիալական ցանցերի միջոցով։ ԱՄՆ–ի ֆինանսական արդյունաբերության կարգավորող մարմինը վաղուց էր կանոնակարգ մշակել, որով ընկերություններին խորհուրդ էր տրվում չափավոր օգտագործել սոցիալական ցանցերի հնարավորությունները։ Սակայն Wall Street–ը չէր շտապում դիմել այդ քայլին։

Ավելի վաղ համացանցում բանկերի՝ մարդկանց հետ շփումը սահմանափակվում էր LinkedIn գործնական ցանցով։ Սակայն այժմ Morgan Stanley ընկերությունը, օրինակ, իր 17 հազար բրոկերների ու խորհրդականների բանակին թույլ է տվել կարճ հաղորդագրություններ գրել Twitter–ում և հաճախորդների հետ շփվել միկրոբլոգի միջոցով։

Morgan Stanley ընկերության գործընկերներ Merrill Lynch, Wells Fargo, Bank of America և UBS բանկերը դեռ դիտարկում են հեռանկարային ուղղությունը, և Morgan Stanley–իի հաջողության դեպքում նրանք նույնպես կդիմեն այդ քայլին՝ գրում է Вести.ru–ն։

Wall Street–ը մտնում է սոցիալական կայքեր