Կանդելակի. «Որքա՞ն ժամանակ չես անցկացնում ինտերնետում» հարցն ավելի արդիական է
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր ողջ ժամանակը համացանցում է անցկացնում։
«Ես ցանցից չեմ անջատվում։ Մշտապես օնլայն լինել ինձ թույլ են տալիս շարժական ինտերնետի հնարավորությունները, որոնք այժմ մեծապես հասանելի են դարձել», – ասել է Կանդելակին։
Հաղորդավարուհին նաև ասել է, որ արդեն ժամանակն է փոխել «որքա՞ն ժամանակ ես անցկացնում ինտերնետում» հարցադրումը՝ «որքա՞ն ժամանակ չես անցկացնում ինտերնետում» հարցադրումով։










