Հակերների հերթական հարձակման թիրախը` Sega ընկերությունը

13:37 • 19.06.11

Խաղային հավելվածներ արտադրող ճապոնական խոշոր Sega ընկերության ստորաբաժանումներից մեկի ինտերնետային ցանցից արռևանգվել է նրա օգտատերերի տվյալների զգալի մասը:

Ինչպես հայտել են ընկերությունում, հնարավոր կիբերհարձակման օբյեկտ է դարձել նրա հետ կապված Sega Europe ընկերությունը, որի գրանցված օգտատերերի քանակը հասնում է մոտ 1,3 մլն-ի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հաղորդվում է, որ «առևանգված տվյալները ներառում են Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող օգտատերերի ազգանունները, նրանց ծննդյան տվյալները, էլեկտրոնային հասցեները և համակարգի մատչման գաղտնաբառերը»:

Վերջին ամիսներին հակերները լուրջ վնաս են հասցրել մի շարք ընկերությունների, այդ թվում` Sony Corp.-ին:
 

Հակերների հերթական հարձակման թիրախը` Sega ընկերությունը