Դոմենների քանակը կավելանա

13:09 • 20.06.11

Անվանումների ու թվերի ինտերնետային կորպորացիան մտադիր է ավելացնել ինտերնետային դոմենների քանակը։ Դրանք կարող են գրվել ցանկացած լեզվով և ավարտվել ցանկացած բառով։ Գործընթացը սկսվելու է հաջորդ տարի, հաղորդում է BBC-ն։

Ներկայում գործում է միայն 22 կոնկրետ դոմեն։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ դոմենների քանակը անսահմանափակ կլինի, և անհնար է գուշակել այդ որոշման հետևանքները։

Դոմենների քանակը կավելանա