DVD-ների հոգեվարքը

13:15 • 20.06.11

Տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության զոհ են դարձել DVD-ները։ Դրանց վաճառքը անկում է ապրում, իսկ փորձագետները կանխատեսում են տեղեկատվության ֆիզիկական կրողների լիակատար անհետացում։ Այս առնչությամբ առաջին տագնապալի ահազանգն է գրանցվել. Walt Disney ընկերությունը կրճատում է DVD–ների վաճառքով ու դրանց տարածումով զբաղվող աշխատակիցների թիվը։

Ինչպես հայտնում է Коммерсант–ը, երկու տարի առաջ Եվրոպայում էլեկտրատեխնիկայի ամենախոշոր խանութներից Pixmania –ն կանխատեսել էր, թե ինչը կարող է խանութներից անհետանալ 2010թ. վերջին։

«Դուրս մնալ» հավակնում էին ֆաքսը, ֆիքսված հեռախոսները, համակարգչային մկնիկները, DVD – նվագարկիչները և հեռախոսները լիցքավորող լարային սարքերը (սրանց փոխարինելու գալու էին անլար լիցքավորող սարքավորումները)։

DVD–ի գլխավոր մրցակից են համարվում այնպիսի մոդայիկ տեսաֆորմատները, ինչպիսիք են Blu-ray –ը և HD DVD–ն։
Digital Entertainment Group–ի տվյալներով՝ ԱՄՆ–ում Blu-ray նվագարկիչների քանակը անցյալ տարի մինչև 27,5 մլն–ով ավելացել է, ինչը նախորդ տարվա համեմատ 62 տոկոսով ավելի է։

DVD-ների հոգեվարքը