Բեռլուսկոնիի սեքս սկանդալը դարձել է iPhone-ի և iPad-ի խաղային հավելված
AppyMob ընկերությունը նոր հավելված է մշակել iPhone-ի և iPad-ի համար Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ ծավալված սեքս սկանդալի մասին։
Ինչպես գրում է La Stampa-ն, խաղը ստեղծված է հայտնի Angry Birds-ի ոճով և կոչվում է Angry Bunga (բունգա-բունգա տերմինը, որն առաջին անգամ օգտագործեց մարոկացի պարուհի Քարիմա ալ Մարուղը՝ նկարագրելով Բեռլուսկոնիի խնջույքները)։
Խաղի գլխավոր հերոսը Սիլվիո Բեռլուսկոնին է։ Որպես Բեռլուսկոնիի թշնամիներ՝ ներկայացված են դատավորները, որոնց պետք է չեզոքացնել՝ նրանց վրա նետելով միրգ և բանջարեղեն։ Դատավորներից բացի՝ կան վանդակներում նստած աղջիկների կերպարներ։ Նրանց ազատելու համար Բեռլուսկոնին պետք է նրանց փող բաժանի։
Երբ Բեռլուսկոնին մրգով կամ բանջարեղենով հարվածում է դատավորներին, նրանք անհետանում են։ Եթե նրան հաջողվում է վանդակ մտնել, վանդակում նստած աղջիկը հանում է հագուստը և Բեռլուսկոնիին օդային համբույր ուղարկում։ Եթե Բեռլուսկոնիին հաջողվում է բավարար չափով գումար լցնել վանդակ, աղջիկը ազատվում է։
Խաղի մշակողները հայտնել են, որ շուտով հավելվածը կթարմացվի և Angry Bunga-ի առաջին տարբերակ ունեցողները կարող են այն անվճար թարմացնել։ Առայժմ հայտնի չէ, թե Բեռլուսկոնին ինչպես է արձագաքել այս խաղին։










