Աշխարհի խոշորագույն գրադարանը մտնում է Google
Բրիտանական գրադարանը սկսել է համագործակցել Google որոնողական համակարգի հետ, որի նպատակը Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանի 250 հզ. գրքերի թվայնացումն է։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Բրիտանական գրադարանը, որն աշխարհի ամենամեծ գրադարանն է գրքերի թվով, հայտարարել է, որ պատրաստվում է գիտնականներին և ուսանողներին մատչում տրամադրել այն նյութերին, որոնք չունեն հեղինակային իրավունք։
Google-ն արդեն համագործակցում է աշխարհի 40 այլ գրադարանների հետ, սակայն հաճախ խնդիրների է բախվում հեղինակային իրավունքով աշխատանքների թվայնացման դեպքում։










