Թողարկվել է Mozilla Firefox 5-ը
Mozilla Foundation-ը այսօր թողարկել է հանրահայտ Firefox-ի 5-րդ տարբերակը, որը կարելի է ներբեռնել firefox.com կայքից:
Firefox 5-ն ի տարբերություն նախորդ տարբերակի ապահովում է CSS-անիմացիա, կատարելագործվել է HTML5-ի, Javascript-ի հետ աշխատանքը, ինչպես նաև օպտիմալացվել է ծրագրի կողմից համակարգչի ռեսուրսների օգտագործումը:
Ընդհանուր առմամբ Firefox 5-ում ավելի քան 1000 նորամուծություն ու նախորդ տարբերակում առկա սխալների ուղղում է իրականացվել: Փոխվել է նաև ծրագրի արտաքին տեսքը:
Հիշեցնենք, որ Firefox 4-ը լույս է տեսել ընթացիկ տարվա մարտին: Նոր տարբերակը, փաստորեն, ի հայտ է եկել նախորդից ընդամենը երեք ամիս անց, այնինչ ծրագրի անցումը 3.6 տարբերակից Firefox 4-ի տևել է մեկ տարի, հաղորդում է Lenta.ru-ն:










