Պինգվինը Անտարկտիդայից հասել է Նոր Զելանդիա
Երիտասարդ պինգվինը ցնցել է նորզելանդացի գիտնականներին. կենդանին Անտարկտիդայից հաջողացրել է հասնել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզի: Ազգային թանգարանի մասնագետ Կոլին Միսկելլին հայտնել է, որ նման դեպք վերջին անգամ արձանագրվել է 44 տարի առաջ:
Տեղի բնակչուհի Քրիստին Ուիլտոնը, ով հայտնաբերել է պինգվինին ափամերձ հատվածում, ասել է, որ երբ հեռվից տեսել է կենդանուն, մտածել է, որ իր մոտ հալյուցինացիա է:
Գիտնականներն արդեն պարզել են, որ պինգվինն ընդամենը 10 ամսեկան է: Նրա հասակը կազմում է 80 սմ: Կենդանին պատկանում է Կայսերական պինգվիններին, որոնք ամենամեծն ու հասակովն են իրենց տեսակի մեջ. նրանց քաշը կարող է հասնել մինչև 34 կգ, իսկ հասակը՝ 122 սմ:
Մասնագետները կարծում են, որ պինգվինը մոլորվել է, հաղորդում է NEWSru.com-ը:
«Որպես կանոն պինգվինները մնում են իրենց հարազատ միջավայրում՝ սառուցյալ շրջաններում»,-ասել է Միսկելլին:










